«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային նպատակների հարցում։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ակումբի շորթ-լիսթում են հայտնվել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ինչպես նաև «Սուոնսիի» պաշտպան Ջո Ռոդոնը։ Ջեք Գրիլիշի տեղափոխությունը համարվում է քիչ հավանական, քանի որ, ամենայն հավանականությամբ, ակումբից չի հեռանա Պոլ Պոգբան՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմանները […]
Ավելին
«Լիվերպուլի» 17-ամյա կիսապաշտպան Հարվի Էլիոթը նախորդ ամռանը հրաժարվել է հանդիպել «Ռեալի» ավագ Սերխո Ռամոսի հետ, երբ նրա ծառայություններով հետաքրքրված է եղել «արքայական» ակումբը։ Ինչպես տեղեկացնում է SPORbibe-ն, 2019 թվականի ամռանը խաղացողը եղել է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և նրան առջարկվել է հանդիպում կազմակերպել Սերխիո Ռամոսի հետ, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը հրաժարվել է՝ նշելով․ «Շնորհակալ եմ, բայց պետք […]
Ավելին
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը կարծում է, որ մյունխենյան ակումբը իզուր է փորձում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեին։ «Սանեն բացարձակ չի համապատասխանում ակումբին։ Նա չունի այն որակները, որպեսզի հանդես գա «Բավարիայի» կազմում։ Նա կայուն ֆուտբոլիստ չէ և հաճախ խնդիրներ է առաջացնում իր ակումբի համար։ Նա բազմաթիվ խնդիրներ է ունեցել ինչպես […]
Ավելին
«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի մասին՝ մեկնաբանելով խաղացողի՝՝ մյունխենյան ակումբ հավանական տեղախության լուրերը․ «Սանեն, միանաշանա, յուրահատուկ ֆուտբոլիստ է և դա ոչ միայն այն շնորհիվ, որ հիանալի է հանդես գալիս դաշտում։ Նա շատ ճանաչված է հատկապես երիտասարդների շրջանում։ Այժմ նա հանդես է տալիս Nike-ի խաղակոշիկներով, սակայն եթե տեղափոխվի մեզ մոտ, […]
Ավելին
«Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ «ազատվել» Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի հիմնական նպատակը խաղացողին 80 մլն եվրոյով վաճառելն է, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հասկանում է, որ վաճռաել այդ գումարով դժվար կլինի՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։ Այդ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է ևս մեկ […]
Ավելին
Ամերիկյան աշխարհահռչակ Forbes պարբերականը ներկայացրել է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ընթացքում վաստակել է 105 մլն դոլար, որից 60 մլնը աշխատավարձ և պարգևավճար է, իսկ մյուս 45-ը՝ գովազդային պայմանագրերից է ստացվել։ Պորտուգալացի […]
Ավելին
Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մոտ 3 ամիս խոր քնի մեջ էր։ Առաջին եվրոպական առաջնությունը, որը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան էր։ Բունդեսլիգան վերսկսվեց մայիսի 16-ից, իսկ մյուս առաջնությունները քայլ առ քայլ վերադառնում են։ Արդեն հայտնի են անգլիական Պրեմիեր լիգայի, իտալական Ա սերիայի և իսպանական Լա լիգայի վերսկսման օրերը։ Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ին, Ա սերիան՝ հունիսի […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներն ավելին քան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի հարձակվողը ցանկանում է նոր մարտահրավերներ և նպատակ ունի հանդես գալ միայն «Լիվերպուլի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի առաջիկա օրերին ավարտին հասցնի 24-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Նշվում է, որ Վերների հետ բանակցում է անձամբ Յուրգեն […]
Ավելին
Հայտնի են դարձել Անգլիայի գավաթի վերսկսման օրը և խաղացանկը։ Ինչպես տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը, գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումները կանցակցվեն հունիսի 27-28-ին, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 18-19-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը նախատեսված է անցկացնել օգոստոսի 1-ին, որը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում։ Մարտի 9-ին կայացած վիճակահանության արդյունքներով քառորդ եզրափակչի շրջանակում կմրցեն հետևյալ զույգերը․ «Լեսթեր» – «Չելսի» «Նյուքասլ» – […]
Ավելին
«Լիվերպուլը», հնարավոր է, չեմպիոնական տիտղոսը նվաճի Մանչեսթերում։ Արդեն հայտնի է Պրեմիեր լիգայի վերսկսման օրը (հունիսի 17) և հանդիպումները կանցկացվեն ակումբների սեփական հարզադաշտերում՝ փակ դռների հետևում, սակայն մի շարք հանդիպումներ բացառություն են լինելու։ Ըստ երկրի իշխանությունների՝ մի շարք գրանդ ակումբների հանդիպումներ գրավելու են երկրպագուների ուշադրությունը, և հնարավոր է, որ կուտակումներ տեղի ունենան մարզադաշտերի մոտ։ Խոսքը հատկապես […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023