ԱՀԿ մասնագետ․ «Լավատեսության հիմքեր չունենք․ Եվրո-2020-ը, հնարավոր է,  կրկին հետաձգվի»

ԱՀԿ մասնագետ․ «Լավատեսության հիմքեր չունենք․ Եվրո-2020-ը, հնարավոր է, կրկին հետաձգվի»

19/01/2021 - 14:26

Առողջապահության համաշխարկային կազմակերպության (ԱՀԿ) մասմագետ Սանտիագո Մաս-Կոման չի բացառում, որ կապված կորոնավիրուսային համաճարակի երրորդ փուլի հետ՝ Եվրո-2020-ը, հնարավոր է, կրկին հետաձգվի։

«Կօգնեն արդյո՞ք պատվաստումները կանխել համաճարակի հետագա զարգացումը, դեռ մեծ հարց է։ Մենք գիտենք, որ անգամ պատվաստված մարդիկ կարող են վարակվել և նույնիսկ վարակել շրջապատի մարդկանց։

Կապված Եվրո-2020-ի և այլ մեծամասշտաբ միջոցառումների հետ՝ մենք եկել ենք այն եզրակացության, համաճարակի շարունակական տարածման պատճառով լավատեսության հիմքեր չունենք․ մի շարք այլ միջոցառումների զուգահեռ՝ Եվրո-2020-ը նույնպես, հնարավոր է, կրկին հետաձգվի։

Մենք գիտակցում ենք նման որոշման հասարակական և տնտեսական աղետալի հետևանքները, սակայն համաճարակի՝ նման տեմպերով զարգացմեն դեպքում, չենք բացառում, որ կրկին Եվրո-2020-ը հետաձգելու որոշում կկայացնենք»,- ԱՀԿ մասնագետի խոսքերն է մեջբորում Sport24-ը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Այժմ մրցաշարը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 11-ը։ Մրցաշարի անցկացնման վայրի կամ վայրերի վերաբերյալ նույնպես դեռևս որևէ հստակություն չկա։ Մրցաշարը նախապես ծրագրված էր, որ պետք է կայանար եվրոպական 12 տարբեր քաղաքներում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023