Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու մտքից։ Անգլիական ակումբը ցանկանում է սկսել բանակցություններն արգենտինացու հետ մարտ կամ ապրիլ ամսից։ Հայտնի է, որ Մեսսիին ձեռք բերել ցանկացողներից է նաև ՊՍԺ-ն, սակայն, ի տերբերություն փարիզյան ակումբի, «քաղաքաբնակները» նախընտրում են գործել ընդհատակյա և առանց անտեղի աղմուկի։ Հաղորդվում է, որ մանկունյական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման վայրը փոխվել է։ Այն կկայան Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց հետո մինչև փետրվարի 17-ը փակել է վերջինիս հետ օդային հաղորդակցությունը։ Ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը չէր […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին, որը ֆրանսիացին ստացել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Էվերտոնի» (3:3) դեմ տնային հանդիպման ժամանակ։ «Վնասվածքի բուժումը կտևի մի քանի շաբաթ։ Պոգբան բժշկական շտաբի օբնությամբ արդեն սկսել է վերականգնողական վարժություններ կատարել։ Մենք կաշխատենք նրան հնարավորինս արագ շարք վերադարձնել՝ միևնույն ժամանակ ռիսկի չդիմելով […]
Ավելին
Փետրվարի 16-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին դիմակայություններից մեկի շրջանակում «Լայպցիգը» պետք է մրցի «Լիվերպուլի» դեմ։ Նախապես որոշված էր, որ կողմերի միջև առաջին հանդիպումը պետք է կայանար «Լայպցիգի» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, սակայն բարդություններ առաջացան։ Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Հանդիպման 38-րդ րոպեին մանկունյական ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք էր վաստակել, սակայն գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանի հարվածը բարձր ստացվեց։ Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակներն» արդեն երրորդ անգամ չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց նշակետից։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Statto-ն, Պեպ Գվարդիոլայի՝ […]
Ավելին
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում չեմպիոնության երկու թեկնածուներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» մրցեցին իրար դեմ։ Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով 1։4 հաշվով։ Հատկանշական է, որ հյուրերն իրենց գոլերից երկուսը խփեցին մերսիսայդյան ակումբի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերի սխալներից հետո։ Ըստ Sky Sports-ի կատարած հաշվարկների՝ 28-ամյա դարպասապահն այդ խաղում ավելի շատ է արդյունավետ սխալներ թույլ տվել, քան Պրեմիեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավելիս 4։1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Վերջին շրջանում մանկունյական ակումբը պարզապես անկասելի ֆուտբոլ է ցուցադրում։ «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեցին արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնների պատմության շրջանակում ռեկորդի կրկնություն է։ Ժամանակին նման նվաճման հասել էին միայն «Պրեսթոնը» (1892 թ․), որը ներկայումս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Հանդիպումը կարող էր անսպասելի մեկնարկ ունենալ, քանի որ հենց 1-ին րոպեին «Շեֆիլդի» հարձակվող Օլիվեր Բերքը, մեն-մենակ մնալով «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդիի դիմաց, չկարողացավ բացել խաղի հաշիվը, շեղ հարվածելով։ Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Թոմաս Տուխելի թիմը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, սակայն միայն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Լիվերպուլին» 1։4 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ի թվիթերյան էջը, մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում տանում է արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերի շրջանակում, ինչը համարվում է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության ռեկորդի կրկնություն։ OptaJoe-ն էլ գրում է, որ Անգլիայի բարձրագույն դիվիզիոններում նման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։ Մերսիսայդյան ակումբը «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրում է արդեն 3-րդ անընդմեջ պարտությունը։ Թիմը մինչ այս հանդիպումը սեփական հարկի տակ միևնույն 0։1 հաշվով պարտվել էր նախ՝ «Բյորնլիին», ապա նաև՝ «Բրայթոնին»։ Ինչպես տեղեկացնում է GracenoteLive-ը, «կարմիրները» վերջին անգամ «Էնֆիլդում» երեք անընդմեջ պարտություն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023