Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մարսելի» դեմ։ Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար ծավալվեց, իսկ հանդիպման երկրորդ կեսում, երբ խաղադաշտ դուրս եկան Սերխիո Ագուերոն ու Ռահիմ Սթերլինգը, «քաղաքաբնակները» վճռեցին հանդիպման ելքը՝ հաղթելով 3։0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Ֆերրան Տոռեսը, Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Այս խաղով վճռվում էր, թե D խմբից որ ակումբն է լինելու երկրորդ հաջողակը, որը կնվաճի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Խաղի հենց մեկնարկից հոլանդական ակումբը տիրեց նախաձեռնությանը՝ փորձելով միանգամից վճռել խաղի ելքը, սակայն խաղակեսի միակ լուրջ վտանգավոր պահը ստեղեցին հյուրերը, երբ […]
Ավելին
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսն անդրադարձել է դեկտեմբերի 8-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած ՊՍԺ – «Բաշակշեհիր» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին։ Այդ հանդիպումը ռասիստական սկանդալի պատճառով դադարեցվեց 21-րդ րոպեին։ Բարնսը Twitter-ի իր օգտահաշվում հրապարակել է «Իստամբուլ Բաշակշեհիրի» մարզչական շտաբի լուսանկարը՝ նշելով, որ նրանցից միայն մեկն է սևամորթ․ «Ահա «Իստամբուլի» մարզչական շտաբը․․․ Նրանցից մեկին պետք էր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Ցլերի» համար հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեց, քանի որ 2-րդ րոպեին Անխելինիոն, իսկ 13-րդ րոպեին Ամադու Այդարան գրավեցին Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը Յուլիան Նագելսմանի սաները գրեթե կատարյալ անցկացրին և նույնիսկ […]
Ավելին
«Այնտրախտի» պաշտպան Յետրո Վիլյեմսը պատմել է, թե ինչպես է 9 տարեկան հասակում Կյուրասաոյից Հոլանդիա թմրանյութեր տեղափոխել, որպեսզի կարողանա իր ծնողներին ֆինանսապես օգնել. «Սկզբում ծնողներս էին փորձում դրանք տեղափոխել, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց, ինչից հետո ես ինքս կամավոր հայտնեցի, որ կանեմ դա նրանց փոխարեն։ Ես միշտ մի քիչ խենթ եմ եղել, սակայն երբ ընտանիքդ ունի […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կավարտվի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Այդ օրերին կկայանան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ Դեռ շատ հարցեր բաց են և պետք է ստանանք դրանց պատասխանները։ Խումբ առ խումբ անցնենք և դիտարկենք ու քննարկենք, թե ինչ վիճակ է տիրում։ A խումբ 1․ «Բավարիա» – 15 միավոր 2․ «Ատլետիկո Մադրիդ» – 6 միավոր 3․ «Զալցբուրգ» […]
Ավելին
Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի ունեցավ 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։ 55 հավաքականներ բաժանվեցին 10 խմբերում, որոնցից 5-ը բաղկացած են 6 հավաքականներից, 5-ը՝ 5 հավաքականներից։ Այսպիսով, վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը․ Խումբ A Պորտուգալիա Սերբիա Իռլանդիա Լյուքսեմբուրգ Ադրբեջան Խումբ B Իսպանիա Շվեդիա Հունաստան Վրաստան Կոսովո Խումբ […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու վիճակահանությունը։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00, որի ուղիղ հեռարձակմանը կարող հետևել՝ այցելելով այստեղ։
Ավելին
Կներեք, բայց նորից Ժոզեի «Տոտտենհեմի» մասին, այսինքն, ավելի հստակ՝ ԱՊԼ-ի առաջատարի «Արսենալի» նկատմամաբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո Ժոզեն մոտեցավ Հին Մին Սոնին, ով ասուլիս էր տալիս և նրա ականջին ինչ-որ բան շշնջաց, ինչից հետո մոտեցավ խոսափողին՝ խոսքն ուղղելով հարավկորեացուն․ «Ի՜նչ «հասարակ» գոլ բայց դու հեղինակեցիր (ավելի տիպիկ թարգմանությունը կլինի՝ ի՜նչ հավայի գոլ դու հեղինակեցիր)»։  […]
Ավելին
Անգլիական 11-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» Հին Մին Սոնի և Հարի Քեյնի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Ինչպես տեղեկանում է OptaJoe-ն, այս պարտության պատճառով «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան 53 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել։ Բանն այն է, որ իսպանացի մասնագետը պարտվել է իր առաջին երկու հյուսիսլոնդոնյան դերբիներում, իսկ վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր […]
Ավելին
1 431 432 433 434 435 606

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023