Նոր Զելանդիան ջախջախեց Սողոմոնյան Կղզիներին` ստանալով միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք🎥

Նոր Զելանդիան ջախջախեց Սողոմոնյան Կղզիներին` ստանալով միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք🎥

30/03/2022 - 23:20

Ավարտվեց աշխարհի 2022 թ. առաջնության Օվկիանիայի գոտու որակավորման փուլը, որի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Քաթարի մայրաքաղաք Դոհայում միմյանց դեմ մրցեցին Նոր Զելանդիայի և Սողոմոնյան Կղզիների հավաքականները։

Նորզելանդացիները որևէ շանս չտվեցին մրցակցին և ջախջախեցին 5:0 հաշվով։

Դենի Հեյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բիլ Թյուիլոման, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիս Վուդը, Ջո Բելն ու Մեթյու Գարբեթը։

Այսպիսով, Նոր Զելանդիայի հավաքականը ստացավ միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք, որի շրջանակում սույն թվականի հունիսի 13-ին կամ 14-ին կմրցի Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի որակավորման գոտու 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականի դեմ։

Այդ դիմակայության հաղթողը կնվաճի աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023