Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Sky Sport Italia-ին, Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է անգլիական «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը։ Աղբյուրի հաղորդմամբ`լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել նորվեգացի ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Վերջերս հարձակվողն արժանացավ «Golden Boy» մրցանակին, որը տրվում է եվրոպական երկրների բարձրագույն դիվիզիոնում հանդես եկեղ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Հիշեցնենք […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, ՊՍԺ-ն ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ պոշտոնում գերմանացի մասնագետին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսի Պոչետինոն։ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, արգենտինացի մասնագետն դեկտեմբերի 24-ին իրավաբանների հետ մեկնել է Փարիզ, որպեսզի ավարտին հասցնի ՊՍԺ-ի հետ կնքվելիք գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել։ […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, ինստագրամում պատասխանելով օգտատիրոջ հարցին, հումորային գրառում է կատարել իր թիմակից Ջեյմս Միլների հասցեին։ «Ո՞րն է ձեր սիրելի անունը շան համար։ Վաղը ես շնիկ կունենամ, սակայն անվան հարցում չեմ կողմնորոշվում»,- հարցրել է օգտատերը։ «Միլլի․․․ հավատարիմ է և երբեք չի դադարում վազել»,- պատասխանել է Հենդերսոնը` հղում անելով Միլներին։
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ երիտասարդ ու հեռանկարային լավագույն ֆուտբոլիստների մասին։ Հենց այս տղաներն են վաղը տոն տալու ու եղանակ փոխելու համաշխարհային ֆուտբոլում։ Եթե սիրում ես այս սպորտաձևը, ապա քեզ անպայման կհետաքրքրի, թե ովքեր են ֆուտբոլի ապագա ամենահզոր խաղացողները։ Կիլիան Մբապեն, Էրլինգ Հալանդը, Ժոաո Ֆելիշը և այլք։
Ավելին
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» գերդրամատիկ պայքարում 3։2 հաշվով հաղթեց «Լացիոյին»՝ հաղթական գոլը խփելով 90+2-րդ րոպեպին, որի հեղինակը դարձավ Թեո Էրնանդեսը։ Այդ խաղում միլանյան ակումբի հաղթանակին մեծապես նպաստեղ կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ով դարձավ գոլի և գոլայինփ փոխանցման հեղինակ։ «Լացիոյի» դեմ կայացած խաղից հետո Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել։ Պարզվում […]
Ավելին
Դեկտեմբերի 24-ին տեղեկատվություն տարածվեց, որ Թոմաս Տուխելն առաջիկա ժամերի ընթացքում հեռացվելու է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ Բանն այն է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է ակումբի գրանցած վերջին արդյունքներից, ինչպես նաև նշվում է, որ գրեմանացի մասնագետը մի շարք ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտ ունի։ Այս տեղեկատվությունը հաստատում են մի շարք վստահելի աղբյուրներ։ Այդ նույն աղբյուրները նշում են նաև, […]
Ավելին
Մի շարք հեղինակավոր պարբերականներ հաստատում են, որ ՊՍԺ-ն պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Այդ մասին The Guardian-ի լրագրող Ֆաբրիիցո Ռոմանոն գրում է․ «Թոմաաս Տուխելը հեռացվել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ Խաղն ավարտված է և շուտով ամեն ինչ կհայտարարվի պաշտոնապես»։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, գերմանացի մասնագետը պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 23-ին՝ երեկոյան։ […]
Ավելին
2020 թվականը վերջապես ավարտվում է, և շատերն իրենց մտքում այժմ ասում են․ «Գրողի տարած տարին ավարտվո՜ւմ է»։ Եվ, այո՛, չենք ժխտի, որ այս տարին, իրապես գրողի տարած էր, սակայն չենք կարող նաև ժխտել, որ այն ֆուտբոլային առումով անչափ հետաքրքիր ստացվեց, և ամփոփելու ժամանակն է եկել։ Interfootball.am-ը տարբեր թեմաներով թոփ-եր է ներկայացնելու, որոնք նվիրված են լինելու […]
Ավելին
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ խաղում արտագնա՝ 0։2 հաշվով հաղթանակ տոնեց «Էվերթոնի» նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Այդ խաղում մանկունյանցիները ԱՊԼ ակումբների նկատմամբ իրենց արտագնա հաղթանակների քանակը հասցրեցին 13-ի։ Այս հաղթանակների շարքը ամենաերկարն է «Կարմիր սատանաների» պատմության մեջ։ Վերջին անգամ Սուլշերի տղաները Պրեմիեր լիգայի շրջանակում արտագնա խաղում ոչ-ոքի էին խաղացել հունիսի […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև էր։ Ծանարագույն պայքարում Սուլշերի թիմը կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ արդեն հանգրվանել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Այս խաղում գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ 88-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիան գոլով եզրափակեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին՝ դարձնելով հաշիվը […]
Ավելին
1 428 429 430 431 432 610

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023