Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը Պորտոււ «Դրագաու» մարզադաշտում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել  այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում ճապոնացիներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, սակայն միայն խաղավերջում կարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Կաորու Միտոման, ով, փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին, 89-րդ ու 90+4-րդ րոպեներին գրավեց […]
Ավելին
«Ռոմայի» գոլահար Թեմի Աբրահամը, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը պատրաստ է 2022 թ. ամառային տարնսֆերային պատուհանի ժամանակ խոշոր գումար ծախսել` 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար։ Հաղորդվում է, որ այս գործարքի միջոցով «Յունայթեդը» ցանկանում է լուծել կենտրոնական հարձակվողի խնդիրը, […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչներին։ Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ») է, ով ամսական վաստակում է 3.3 մլն եվրո աշխատավարձ։ Արգենտինացի մասնագետն ընդհանրապես եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։ Լա լիգայում Սիմեոնեին հաջորդում են Կառլո Անչելտին («Ռեալ Մադրիդ», 910 հազ. եվրո) և Մարսելինո Գարսիա Տորալը […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հեռանալու է թուրինյան ակումբից։ Հայտնի են դարձել այն ակումբները, որոնք հավակնում են արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, 28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Ինտերը», որոնք այժմ կայուն ֆինանսական վիճակում են, որպեսզի իրենց թույլ տան պայմանագիր կնքեն Դիբալայի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է հերթական տեսանյութը, որը նվիրված է Հայաստանի հավաքականի և լեհական «Պոգոն Շեցինի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սիրան, «ռոսոներներն» արդեն տևական ժանանակ է հետաքրքրված են բելգիացի հարձակվողի ծառայություններով և մի քանի անգամ բավական հաջող բանակցություններ են վարել նրա ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի ու Օրիգիի ներկայացուցիչների միջև այս շաբաթ նախատեսված է ևս մեկ […]
Ավելին
Անցնող հանգտսյան օրերին կայացան Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Միդլսբրո» 0:2 «Չելսի» «Քրիսթալ Փելաս» 4:0 «Էվերտոն» «Սաութհեմպտոն» 1:4 «Մանչեսթեր Սիթի» «Նոթինգհեմ Ֆորեսթ» 0:1 «Լիվերպուլ» Կայացել է արդեն մրցաշարի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Չելսի» – «Քրիսթալ Փելաս» «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» Նշենք, որ կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Պեպ Գվարդիոլայի թիմը մրցակցին հաղթեց խոշոր` 4:1 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռահիմ Սթերլինգը, Կևին դե Բրոյնեն, Ռիյադ Մարեզն ու Ֆիլ Ֆոդենը, իսկ «Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը գրավեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիդսը» «Մոլինյո» մարզադաշտում հյուրընկավելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Առաջին խաղակեսում «գայլերն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Բրունո Լագեի թիմն ընդմիջման գնա երկու գնդակի առավելության պայմաններում. նախ 26-րդ րոպեին աչքի ընկավ Խոնի Կաստրոն, ապա 45+11-րդ րոպեին` Ֆրանսիսկո Տրինկոաոն։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Վուլվզի» համար ամեն ինչ գլխիվայր […]
Ավելին
1 394 395 396 397 398 757

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026