«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ավստրիացի պաշտպանն արդեն տևական ժամանակ է չի մարզվում «արքայական» ակումբի ընդհանուր խմբի հետ, ինչի հետևանքով «Սիթիի» դեմ հանդիպման նրա մասնակցությունը գրեթե բացառված է։ 29-ամյա պաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց նաև […]
Ավելին
Անգլիական Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Լութոն Թաունին»։ Այդ հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը դարձավ Չեմպիոնիշիփի չեմպիոն և հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Պրեմիեր լիգայում։ «Հովեկների» կազմից «Լութոն Թաունի» դեմ հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական հարձակվող Ալեքսանդար Միտրովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Սերբ ֆուտբոլիստը պարզապես գերարդյունավետ մրցաշրջան է անցկացնում և Չեմպիոնշիփի շրջանակում անցկացրած […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով, 61-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «Բրենթֆորդը» դարձել է 168-րդ մրցակիցը, որի դեմ խաղերում Ռոնալդուն գոլ է խփել։ Պորտուգալացի հարձակվողը կարիերայի ընթացքում գոլի հեղինակ […]
Ավելին
Անգլիալան Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բրենթֆորդի» նկատմամբ։ Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, ով 72-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ ֆրանսիացի պաշտպանը «կարմիր սատանաների» շարքերը համալրելուց հետո խփեց իր առաջին գոլը։ Հիշեցնենք, որ 29-ամյա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Ռալֆ Ռանգնիկի թիմը մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկնան Բրունո Ֆերնանդեշը, Կրիշտիանու Ռոնալդուն ու Ռաֆայել Վարանը։ Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 58 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, վերադառնա «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, չնայած մանկունյական ակումբը 2021/22 մրցաշրջանը ձախողեց, «Ռեալը» հիացած է 37-ամյա ֆուտբոլիստի արդյունավետությամբ և մտադիր է վերադարձնել նրան։ Հաղորդվում է, որ պորտուգալացի գոլահարը նույնպես դեմ չէ վերադառնալ «արքայական» ակումբ։ Նշենք, որ Ռոնալդուի և «կարմիր սատանաների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները», համառ պայքարում ընթացած խաղում, կարողացան ավելի լավ իրացնել գոլային պահերն ու հաղթել 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձան «Արսենալի» կենտրոնական պաշտպաններ Ռոբ Հոլդինգն ու Գաբրիելը, ովքեր դարձան մեկական գոլի հեղինակ` պարգևելով հաղթանակ Միկել Արտետայի թիմին։ «Մրճահարների» միակ գոլն էլ խփեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման ընթացքում, չնայած «ազնվականներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Դեռ ավելին` Ֆրենկ Լեմպարդի թիմը 47-րդ րոպեին Ռիչարլիսոնի ջանքերով բացեց հանդիպման հաշիվն ու կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Նորվիչը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային»։ «Դեղձանիկներն» այդ պարտությունից հետո մնացին 21 միավորով և շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը` կորցնելով բոլոր հնարավորությունները տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։ Այսպիսով, Դին Սմիթի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։ Ինչպես տեղեկացնում է GracenoteLive-ը, «Նորվիչն» արդեն 6-րդ անգամ է դուրս մնում Պրեմիեր լիգայից, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում. գերմանացի պաշտպանն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «արքայական» ակումբի հետ։ Marca-ին մի շարք մանրամասներ է հաջողվել պարզել կողմերի միջև կնքվելիք պայմանագրից։ 29-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» վաստակելու է տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ։ Ռյուդիգերը «սերուցքայինների» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023