Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդում «գայլերը» միացրին շարժիչները՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հռոմեական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 47-րդ ու 73-րդ րոպեներին Հենոն օգնեց աչքի ընկնել համապատասխանաբար […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» չկարողացավ կոտրել «Կիզիլժարի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։ «Կայրաթի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, ով դրվագներից մեկում տպավորիչ տեխնիկա է ցույց տվել՝ գնդակն անցկացնելով մրցակիցներից մեկի արանքով և շրջանցելով միանգամից երկու պաշտպանի։ Հավելենք, որ «Կայրաթը» անցկացրած 10 խաղից հետո վաստակած 17 միավորով զբաղեցնում է 3-րդ […]
Ավելին
«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ոչ միայն հաջող արդյունքներով մեկնարկեց Ղազախստանի առաջնությունում, այլև բացահայտեց նոր անուններ: Vesti.kz-ի թղթակիցը պատմում է, թե ինչպես են հայ մասնագետի վառ հմտությունները գործնականում հաստատվում: Արդեն մրցաշրջանի սկզբում Մինասյանը, Vesti.kz-ին տված հարցազրույցում, արտասանեց այն բառերը, որոնք հավանաբար կցանկանար լսել իր ակումբի յուրաքանչյուր երկրպագու. «Մենք պետք է ավելի շատ վստահենք երիտասարդներին: Ես […]
Ավելին
Ժոզե Մոուրինիոն վերադառնում է Ա Սերիա։ Իտալական մամուլը արդեն հասցրել էր ձանձրանալ մարզիչների ասուլիսներից և ահա նորություն․ պարոն «սարսափելին» վերադառնում է Իտալիա։  Ապենինյան թերակղզու ամենահեղինակավոր մարզական մամուլը՝ La Gazzetta-ն, այսպես է ողջունում պորտուգալացու վերադարձը «Կալչիո»։ Ժոզեն «Ռոմայում» է, ինչըարդեն կայացած փաստ է։ Այս գործարքը իսկապես անակնկալ էր ֆուտբոլային աշխարհում։ Եկեք միասին հասկանանք, թե ինչը կարող […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է տեսանյութ՝ Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Անդրադառնում ենք Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին 3 հանդիպումներում տարած երեք հաղթանակներին և ոչ միայն։ Հաճելի դիտում բոլորին։
Ավելին
Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժանանկով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի արդեն քննարկել է հայազգի ֆուտբոլիստի հավանական տեղախոխության հարցը։ Թուրինյան ակումբը Ռայոլայի միջոցով Մխիթարյանին առաջարկ է կատարել և այժմ սպասում է Հենրիխ Մխիթարյանի պատասխանին։ Min.news-ին որոշ մանարմասներ է հայտնի […]
Ավելին
19-ամյա հայազգի դարպասապահ Մանուել Նազարեթյանը , ով ներկայումս հանդես է գալիս «Մարսել Բ»-ի կազմում, պրոֆեսիոնալ պայմանագիր կստանա ակումբի գլխավոր թիմից։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում տեղեկացնում է Sport24-ի հայազգի լրագրող Արարատ Մամբրեյանը։ Հավելենք, որ Նազարեթյանը 2019 թվականից հանդես է գալիս «Մարսելի» երկրորդ թիմի կազմում, որը ներկայացնում է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը։ Նազարեթյանը «Մարսել Բ»-ի կազմում մինչ […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Աստանան» սեփական հարկի տակ մրցում է «Ակժայիկի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել հայազգի վինգեր Տիգրան Բարսեղյանը՝ բացելով խաղի հաշիվը։ Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում խփեց իր 2-րդ գոլը։ Հավելենք, որ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբի կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Վարազդատ Հարոյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին […]
Ավելին
Անցնող շաբաթվա ընթացքում  Սուպերլիգայի գաղափարը դարձավ համար մեկ քննարկվելիք թեման ֆուտբոլում, և ինչու չէ նաև ողջ աշխարհում՝ մեր սիրելի մարզաձևը խաղադաշտից տեղափոխելով գրասենյակներ։ Այդ գաղափարին ֆուտոբլային հանրության մի մասը դեմ էր, մյուս մասը՝ կողմ։ Միանշանակ էր մեկ բան․ մենք բոլորս ուզում էինք/ենք ավելի գրավիչ տեսնել մեր սիրելի խաղը։ Մենք զերծ ենք մնում այդ գաղափարը քննադատելուց […]
Ավելին
1 138 139 140 141 142 182

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023