ՊՍԺ-ն Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է «Ռենին»: Արծաթե մեդալները ստանալու ճանապարհին փարիզյան թիմի հարձակվող Նեյմարը հարվածել է տրիբունայում գտնվող երկրպագուին: Ֆրանսիական մամուլում նշվում է, որ երկրպագուն բրազիլացուն ասել է. «խաղալ սովորի՛ր, սրիկա»:
Ավելին
Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակչում մրցում էին «Ռենը» և ՊՍԺ-ն: Երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց: «Ստադ դը Ֆրանսում» կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: 13-րդ րոպեին Ալվեշը ֆանտաստիկ գոլով բացել է հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Նեյմարը կրկնապակել է այն: 40-րդ րոպեին Կիմպեմբեն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 66-րդ […]
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը պատմել է «Բարսելոնայից» հեռանալու պատճառների և իր նպատակների մասին: «Երազում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց դա հետագայում կլինի: Կարծում եմ, որ հիմա լավագույնը Մեսսին է: Հենց խաղով: Նա խաղում է այլ կերպ, դա Մեսսին է: Ես հեռացա «Բարսելոնայից» հանուն նոր մարտահրավերների և հաղթանակների: Ես ցանկացա նոր բան և լքեցի հարմարավետության գոտին: […]
Ավելին
«Արսենալի» նախքին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է լոնդոնյան ակումբի նախքին խաղացող Պատրիկ Վիեյրայի հնարավորությունների մասին, ով այս պահին «Նիցայի» մարզիչն է: «Պատկերացնում եմ, որ նա մի օր կգլխավորի «Արսենալը»: Հիմա մտածում եմ, որ նա դեռ շատ երիտասարդ է, որ միանգամից աշխատի հավաքականներում: Կարծում եմ, որ նրա կյանքը կապված կլինի ակումբայի ֆուտբոլի հետ: Նա շատ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, արգենտինացին «ՊՍԺ»-ի գլխավոր նպատակն է: Փարիզցիները նրան դիտարկում են որպես Էդինսոն Կավանիի փոխարինող: «Ինտերը» պատրաստ է բաց թողնել Իկարդիին և պահանջում է նրա դիմաց 70 մլն եվրո: 26-ամյա հարձակվողով հետաքրքրվում է նաև «Աթլետիկոն»: Չնայած նրան, որ Իկարդին ակումբի […]
Ավելին
ՊՍԺ – «Մոնակո» (3:1) հանդիպումից հետո փարիզյան թիմի ֆուտբոլիստ Դանի Ալվեշը զվարճացել է հանդերձարանում՝ լողալով հատակին: Նրա խենթությանը աջակցել է Նեյմարը:
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է ակումբից իր հեռանալու մասին լուրերը: «Շատ բան կատարվեց այս մրցաշրջանում: Ամեն տարի ամեն բան տարբեր է: Ամենագլխավորը մեր թիմը պահպանելն է: Իմ ապագա՞ն: Ես ունեմ ևս մեկ մրցաշրջանով գործող պայմանագիր: Ամեն ինչ լավ է, հանգիստ է, ես գոհ եմ կյանքից և երկրպագուներից: Բայց ֆուտբոլում ոչինչ չես կանխագուշակի:»,- Կավանիի խոսքերն […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հերքել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը: «Ես այստեղ եմ և մասնակցում եմ մեծ ծրագրին: Լավ է, որ «Ռեալում» կրկին Զիդանն է: Բայց ես կհետևեմ նրա աշխատանքին ուղղակի որպես երկրպագու»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Մոնակոյին»: Տանտերը հաղթեցին 3:1 հաշվով: Հեթ տրիկ է ձևակերպել Կիլիան Մբապեն՝ գոլ խփելով 15-րդ, 38-րդ և 56-րդ րոպեներին: «Մոնակոյի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խփել է Ալեքսանդր Գոլովինը: Խաղադաշտ է վերադարձել Նեյմարը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում: ՊՍԺ-ն, որը մինչև այդ հանդիպումը «Լիլի» […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը դեռ չանցկացրած, պաշտոնապես հռչակվում է երկրի չեմպիոն: Պատճառն այն է, որ Լիգա 1-ի այս տուրի շրջանակում «Լիլը» չի հաղթել «Թուլուզին»՝ 0:0: Այսպիսով, ՊՍԺ-ն պատմության մեջ 8-րդ անգամ դառնում է Ֆրանսիայի չեմպիոն. (1985-86, 1993-94, 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16, 2017-18, 2018-19): Թոմաս Տուխելի գլխավորած թիմն այսօր մրցելու է «Մոնակոյի» […]
Ավելին
1 275 276 277 278 279 284

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023