Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված ժամեր։ Օրը բավականին հագեցած է եղել և մի շարք հետաքրքրաշարժ տրանսֆերներ են հաստատվել, որոնց կծանոթանանք միասին։ ԱՊԼ «Վուլվերհեմպտոնը» ձեռք բերեց հերթական պորտուգալացուն։ Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «գայլերը» 4,5 տարվա պայմանագիր են կնքել «Օլիմպիակոսի» 24-ամյա վինգեր Դանիել Պոդենսեի հետ։ Գործարքն արժեցել է 20 մլն եվրո։ Սակայն, պորտուգալացին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իսպանական «Վալյադոլիդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել 32-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆայի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Բեն Արֆայի վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Նիցան», որտեղից հեռացել է նախորդ ամռանը և մինչև այժմ որևէ ակումբ չուներ։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բեռլինի «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը 25 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել «Լիոնի» 22-ամյա կիսապաշտպան Լուկա Տուզարին։ Կիսապաշտանը մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կշարունակի հանդես գալ «Լյոնի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրի շրջանակում «Նանտը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց «Բորդոյին»։ Հանդիումից առաջ տանտերերի երկրպագուներն իրենց նախկին հարձակվող Էմիլիանո Սալային նվիրված պաստառ են պարզել։ Հիշեցնենք, որ Սալան նախորդ տարի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, «Նանտից» տեղափոխվել էր անգլիական «Քարդիֆֆ Սիթի», սակայն Նանտից Քարդիֆֆ թռիչքի ժամանակ դարձել է ավիավթարի զոհ։
Ավելին
Էդինսոն Կավանիի տրանսֆերային սագան կարծես թե մոտենում է ավարտին։ 32-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի համար բուժզզնում է անցել։ Այս մասին տեղեկացնում է Foot Mercato-ն։ Սակայն, նշենք նաև, որ կողմերը դեռևս գործարքի վերջնական գումարային հարցերով համաձայնության չեն հասել։ «Ատլետիկոն» պատրաստ է վճարել 15 + 3 մլն եվրո, սակայն ՊՍԺ-ն պահանջում է 20 մլն եվրո։
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս Նեյմարի դուբլի շնորհիվ 0։2 հաշվով առավելության հասավ «Լիլի» նկատմամբ։ 52-րդ րոպեին բրազիլացին հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ գոլը նվիրել է NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթին, ով ուղղաթիռի վթարի պատճառով զոհվել է։ Նեյմարը մատներով ցույց է տվել 24․ այդ համարի ներքո երկար տարիներ հանդես է եկել Քոբի […]
Ավելին
Կատալանոկանակ «Բարսելոնան» գոլահար Լուիս Սուարեսի ծանր վնասվածքի պատճառով փնտրում է կենտրոնական հարձակվող։ Լուիս Սուարեսի բացակայությունը զգացնել է տալիս հատկապես վերջին երեք հանդիպումներում: Կատալոնական ակումբն այդ խաղերում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։ «Բարսելոնայի» հետ են կապում մի շարք հարձակվողների, սակայն մենք առանձնացրել ենք որոշ հարձակվողներ, որոնք կարող են, իրոք, ուժեղացնել կատալոնացիների հարձակման գիծը Սերխիո Կուն […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փնտրել նոր հարձակվող։ Foot Mercato-ի տեղեկություններով, ակումբի ներկայացուցիչները հանդիպել են «Մոնակոյի» ղեկավարության հետ և 80 մլն եվրո են առաջարկել մոնեգասկյան ակումբի կենտրոնական հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի համար։ Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի ցանկանում վաճառել իր լավագույն ռմբարկուին։ Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «կապտանռնագույնները» հետաքրքրված են նաև […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը այս տարվա սկզբին մնացել էր առանց ակումբի։ Վերջին ակումբը, որտեղ պաշտպանը հանդես է եկել եղել է «Այաչոն», որը, սակայն խզել էր հայ խաղացողի հետ պայմանագիրը։ Treize-ն հայտնում է, որ Անդոնյանը պայմանագիր է ստորագրել «Մարտիկ» ակումբի հետ: «Մարտիկը» հանդես է գալիս նշանակությամբ 4-րդ՝ ազգային-2 D դիվիզիոնում։
Ավելին
Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0։3 հաշվով առավելության հասավ «Ռեյմսի» նկատմամբ։ Հանդիպման վերջնամասում, երբ հանդիպման ելքն արդեն վճռված էր, գրոհներից մեկի ժամանակ փարիզյան ակումբը կարող էր հաշիվը դարձնել էլ ավելի խոշոր։ Կիլիան Մբապեն հարվածային դիրք դուրս բերեց Նեյմարին, ով խառնվեց իր իսկ հնարքների մեջ, իսկ գնդակը հայտնվեց Մբապեի մոտ, ով կարծես թե ցանկանում էր […]
Ավելին
1 246 247 248 249 250 269

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023