Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի ավագ Սերխիո Ռամոսը նոր վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է սրունքի մկանների վնասվածք, որը նա ստացել է Իսպանիայի հավաքականի ճամբարում։ Իսպանացի լրագրող Խոսե Լուիս Սանչեսն էլ հայտնում է, որ այդ վնասվածքի պատճառով Ռամոսը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։ Այսպիսով, Սերխիո Ռամոսը «արքայական» ակումբին չի […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի Անդորրայի դեմ խաղում՝ վնասելով աջ ծնկի հյուսվածքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ։ Այսպիսով, լեհ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 […]
Ավելին
«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել ո՛չ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյից, ո՛չ էլ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից․ «Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում»․ նա անձեռնմխելի է։ Ինչ վերաբերում է Անդրեա Պիռլոյին, ապա հաջորդ մրցաշրջանում նա շարունակելու է լինել մեր մարզիչը»,- նշել է չեխ ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում […]
Ավելին
14 հանդիպում, 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 12 «չոր» հանդիպում։ «Չելսին» Պրեմիեր լիգայի 9-րդ հորիզոնականից բարձրացել է 4-րդ հորիզոնական, դուրս է եկել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում գերվստահ հաղթանակ է տարել Լա Լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։ Այս ամենը Թոմաս Տուխելի «Չելսիի» մասին է։ Գերմանացի մասնագետը թիմը գլխավորում է ընդամենը երկու ամիս և […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ապագան շատ մշուշոտ է, քանի որ իտալացի մասնագետի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես գրում է La Repubblica-ն, իտալական Ա սերայի 28-րդ տուրի շրջանակում «Բենևենտոյից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո 41-ամյա մասնագետի աթոռն սկսել է անչափ երերալ։ Հատկանշական է, որ այդ խաղից հետո «Յուվենտուսի» հանդերձարանից վիճաբանության ձայներ են լսվել, հնչել […]
Ավելին
Ֆուտբոլը , պարզապես, անհնար է պատկերացնել առանց վիճակագրական տվյալների․ անկյունայիններ, հարվածներ դարպասին կամ դարպասի ուղղությամբ։ Սրանք հետխաղյա վիճակագրական տվյալներ են, որոնք կարող են ցույց տալ թիմերից մեկի առավելությունը, իսկ ի՞նչ կասեք այնպիսի վիճակագրական տվյալի մասին, որը թույլ է տալիս տեսնել խաղի արդյունքն այլ կողմից, տեսնել անտեսանելին։ Այսօր մանրամասն խոսելու ենք ժամանակակից xG մոդելի մասին (խմբ․՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջից, հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն գոլերը։ Այսպիսով՝ լավագույն գոլ է ճանաչվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի գնդակը՝ ՊՍԺ-ի դարպասը։(1:1, առաջին խաղում՝ 1։4)։ Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի գոլը, որը նա խփեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասը։(2:0)։ Երրորդը Լուիս Մուրիելի («Ատալանտա») գոլն է, որով նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դժգոհ է մնացել իր թիմակիցների գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ պատասխան խաղում (2:0): Վերոնշյալ խաղում արգենտինացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին՝ փոխարինելով Բերնարդու Սիլվային և խաղացել ընդամենը 16 րոպե։ Հանդիպման ավարտից հետո Ագուերոն դիմել է «քաղաքաբնակների» մարզիչներից մեկին՝ ասելով․ «Նրանք […]
Ավելին
Մարտի 19-ին ՈՒԵՖԱ -ի շտաբ-բնակարանում տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 ու 1/2 եզրափակիչների վիճակահանությունը։ 1/4 եզրափակչի շրջանակում կմրցեն հետևյալ զույգերը. 1․ «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ» 2․ «Պորտու» – «Չելսի» 3․ «Բավարիա» – ՊՍԺ 4․ «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» Մրցաշարի կիսաեսզրափակչի շրջանակում կձևավորվեն հետևյալ զույգերը. «Բավարիա»/ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»/«Բորուսիա Դորտմունդ» «Ռեալ Մադրիդ»/«Լիվերպուլ» -«Պորտու»/«Չելսի» […]
Ավելին
Մարտի 19-ին ՈՒԵՖԱ -ի շտաբ-բնակարանում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 ու 1/2 եզրափակչի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Պորտուն», «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը»։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15։00-ին, որն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում՝ սեղմելով այստեղ։ Հ․Գ․ Վիճակահանությունը […]
Ավելին
1 165 166 167 168 169 234

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023