«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի շուրջ շշուկները չեն դադարում։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ն, «աձուրիների» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը սահմանել է նիգերիացի ֆուտբոլիստի հրաժարագինը և նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 150 մլն եվրո։ Հաղորդվում է, որ, չնայած բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, Դե Լաուրենտիսը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Օսիմենը […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացան 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով «Ֆիորենտինան», «Վեսթ Հեմը», «Բազելն» ու «ԱԶ Ալկմարը» դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Ֆիորենտինա» – «Բազել» «Վեսթ Հեմ» – «ԱԶ Ալկմար» Նշենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան մայիսի 11-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 18-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի շրջանակում կայացան 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով «Սևիլիան», «Բայեր Լևերկուզենը», «Յուվենտուսն» ու «Ռոման» դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Յուվենտուս» – «Սևիլիա» «Ռոմա» – «Բայեր» Նշենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան մայիսի 11-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 18-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։ Արդեն առաջին կեսում «ջալոռոսիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Ժոզե Մոուրինիոյի թիմին միայն 60-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բայեր Լևերկուզենն» Անդերլեխտի «Լոտո Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց բելգիալան «Յունիոն Սենթ Ժիլուազի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «Բայերը» հիասքանչ տեսք ուներ և մրցակցին ջախջախեց 4:1 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմից մեկական անգամ աչքի ընկան Մուսա Դիաբին, Միտչել Բակերը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ադամ Հլոժեկը։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։ Պատասխան խաղում անդալուսական ակումբը պարզապես շոկի ենթարկեց «կարմիր սատանաներին»` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմից դուբլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն-Նեսիրին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լոյիկ Բադեն։ Այսպիսով, «Սևիլիան» […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում ֆինանսական խարդախությունների մեղադրանքով «Յուվենտուսից» հանվել էր 15 միավոր։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, նախքան դատական նոր գործընթացներն ու նիստերը, թուրինյան ակումբին հետ են վերադարձվել հանված միավորները։ Աղբյուրի փոխանցմամբ` Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի Երաշխիքային խորհուրդը բավարարել է թուրինյան ակումբի բողոքը միավորները հանելու որոշման դեմ։ Հաղորդվում է, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգիայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «ԱԶ Ալկմարը» սեփական հարկի տակ մրցեց «Անդերլեխտի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում Ալկամարը ներկայացնող ակումբը հանդիպման արդեն 13-րդ րոպեին հետ բերեց կորցրածը. դուբլի հեղինակ դարձավ Վանգելիս Պավլիդիսը։ Հետագայում էլ «Ազ Ալկմարն» ուներ խաղային հսկայական առավելություն և բազմիցս կարող էր դառնալ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Սևիլիայի» դեմ։ 8-րդ րոպեին «կարմիր սատանաների» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերը կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց անդալուսական ակումբի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի մոտ, ով էլ մոտ տարածությունից կատարած հարվածով բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 20-ին, պայքարն ավարտեցին 76 կգ քաշային կարգի կանայք, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Տաթև Հակոբյանը։ 27-ամյա մարզուհին, երկամարտի 226 կգ (104+122 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Հակոբյանը մեկական փոքր արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեց նաև համապատասխանաբար պոկում և հրում վարժություննորում։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023