Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 21-ին պայքարի մեջ մտան 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։ 23-ամյա ըմբիշը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ։ Ապրիլի 22-ին Ամոյանը եզրափակիչում գոտեմարտեց Սերբիան ներկայացնող Վիկտոր Նեմեշի հետ` հաղթելով 6:4 հաշվով։ Այսպիսով, Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 23-ին պայքարն ավարտեցին 109 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը։ Գասպարյանը, երկամարտի 395 կգ (175+220 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ 25-ամյա ըմբիշը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։ Պետրոսյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր` գրանցելով երկամարտի 379 կգ […]
Ավելին
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն սկսեցին 72 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Շանթ Խաչատրյանը։ Մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթելուց հետո Խաչատրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, սակայն, ցավոք, 3:4 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Ալի Արսալանին, ով այս քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն են սկսել նաև 97 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արթուր Ալեքսանյանը։ 31-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց վրացի Ռոբերտի Կոբլիաշվիլիին` դուրս գալով 1/4 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարն ավարտեցին 102 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Գարիկ Կարապետյան։ Կարապետյանը, երկամարտի 392 կգ (178+214 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ 19-ամյա ծանրորդը մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն սկսեցին 102 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Կարապետյանը։ Պոկում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 178-կիլոգրամանոց ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն սկսեցին 82 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Սամվել Գրիգորյանը։ 22-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում մաքուր հաղթանակ տոնեց նորվեգացի մրցակցի նկատմամբ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն են սկսել 72 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Շանթ Խաչատրյանը։ 22-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:3 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում էլ մաքուր հաղթանակ տոնեց մոլդովացի մրցակցին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն են սկսել 67 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Սլավիկ Գալստյանը։ Ցավոք, 27-ամյա ըմբիշը որակավորման փուլում 2:3 հաշվով պարտվե Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Գալուստյանին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն են սկսել 72 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Շանթ Խաչատրյանը։ 22-ամյա ըմբիշը որակավորման փուլում 9:3 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի նկատմամբ` դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 504 505 506 507 508 1,975

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023