Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Լիվերպուլ»-«Բավարիա» և «Լիոն»-«Բարսելոնա» հանդիպումներում գրանցվեց միևնույն 0:0 հաշիվը: Անգլիայում կայացած հանդիպման ընթացքում չնչին առավելություն ունեին տանտերերը: Ֆրանսիայում կայացած խաղում գնդակը վերահսկում էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, սակայն առավելությունը բավարար չէր գոլ խփելու համար, իսկ «Լիոնը» հիանալի էր պաշտպանվում: Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 13-ին:
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Անգլիայի Գավաթի 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է իր և թիմի ֆուտբոլիստների փոխհարաբերություննեը։ «Արդյո՞ք թիմը լավ է պատկերացնում, թե ինչպես է անհրաժեշտ խաղալ։ Այս պահին դա այդպես չէ, մանավանդ այնպիսի իրավիճակում, ինչպիսին ստեղծվել էր երկրորդ խաղակեսում։ Մեզ անհրաժեշտ է մեծ արագությամբ տեղաշարժել գնդակը և արագ որոշումներ կայացնել։ […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի թույլատրել «Էմպոլիին» հայտավորել Միխա Մեվլյային Իտալիայի առաջնությանը մասնակցելու համար։ «Զենիթի» 28-ամյա սլովենացի կիսապաշտպանի տեղափոխությունը «Էմպոլի» համաձայնեցվել էր տրանսֆերային պատուհանի վերջին օրը, գրանցումը կատարվել էր ժամանակին, բայց տեխնիկական խոտանի պատճառով էլեկտրոնային նամակը հասել էր վերջնաժամկետից 2 րոպե ուշ։ Փաստացի երկու ակումբների միջև գործարքը կատարված է, սակայն ֆուտբոլիստը մինչև ամառ չի կարող հանդես […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ այն խաղացողների մասին, ովքեր համարվելով անհեռանկարային` կարողացել են մեծ նվաճումների հասնել։ Այս տղաներին ոչ ոք չէր հավատում, բայց նրանց հաջողվեց հակառակը ապացուցել ու արդյունքում ունենալ ամեն ինչ։ Վտարյալներից մինչեւ աշխարհի չեմպիոններ. մերօրյա ֆուտբոլի արդեն նախկին մերժվածները՝ Գրիզմանը, Մոդրիչը, Մբապեն, Քեյնը եւ այլք…
Ավելին
Իտալիայի C սերիայում օրերս «Պրո Պիոչենցա» թիմը պարտվել էր «Կուենոյին» 0:20 հաշվով: Մրցաշրջանի ամբողջ ընթացքում չֆինանսավորված թիմը հանդիպումը սկսել էր 7 խաղացողով. 6 ֆուտբոլիստների հետ խաղին մասնակցել էր նաև մերսողը: Football Italia-ն տեղեկացնում է, որ ակումբը մասնակցել է հանդիպմանը, որպեսզի չորակազրկվի և դուրս չմնա առաջնությունից: Ամեն դեպքում, լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել չֆինանսավորվող ակումբին հանել […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Օրը լավ լուրով սկսեմ՝ առավոտյան խորհրդակցությունից հետո ՀՖՖ գործադիր տնօրենի աշխատասենյակում կախված քարտեզից «գողացված» պատառիկ է՝ նշված են այն համայնքները, որտեղ այս տարի կառուցվելու են ֆուտբոլի խաղադաշտեր (20*40):  Խոսքս հիշեք՝ մեկ–երկու տարի հետո Հայաստանը դառնալու է տարածաշրջանում ամենաֆուտբոլային երկիրից մեկը, շատ կարևոր մեկ […]
Ավելին
Կայացել է Անգլիայի Գավաթի (FA Cup) խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Ձևավորվել են հետևյալ զույգերը. «Սուոնսի» – «Մանչեսթեր Սիթի»«Ուոթֆորդ» – «Քրիստալ Փելաս»«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»«Միլոուլ» – «Բրայթոն» Հանդիպումները կայանալու են մարտի 15-18-ին:
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրն ավարտվեց «Նյուրնբերգ»-«Բորուսիա» Դ. հանդիպումով: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Այս ոչ-ոքիից հետո Լուսյեն Ֆավրի գլխավորած թիմը 51 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Բավարիայից» առաջ լինելով 3 միավոր: Հատկանշական է, որ Բունդեսլիգայի շրջանակում սա դորտմունդյան թիմի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:
Ավելին
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Մանչեսթերյան թիմը հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման 31-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո Անդեր Էրերան գլխի հարվածով բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռոշֆորդի հարվածից հետո Պոգբան դարձյալ գլխի հարվածով կրկնապատկել է հաշիվը: Սուլշերի գլխավորած թիմը դուրս է գալիս FA Cup-ի քառորդ եզրափակիչ:
Ավելին
«Շիրակը» Անթալիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը: Գյումրիի թիմը մրցել է ռուսական «Սիբիրի» հետ՝ պարտվելով 2:8 հաշվով: Հայկական թիմի գոլերը խփել են Արամ Մուրադյանը և Փոլ Բակայոկոն: «Շիրակի» կազմում խաղաժամանակ է ստացել փորձաշրջան անցնող հայազգի հարձակվող Արտյոմ Գևորգյանը: Բակայոկոյի գոլը՝ ստորև,
Ավելին
1 1,867 1,868 1,869 1,870 1,871 1,881

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023