Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Աղբյուրի տվյալներով՝ ակումբները համաձայնեցրել են գործարքի պայմանները: Նեյմարը ևս կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի դետալները: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել էր փարիզյան ակումբ 2017 թվականին: «Մայրաքաղաքայինները» բրազիլացու համար վճարել էին 222 մլն եվրո:
Ավելին
Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի հավաքականին և չի մասնակցի Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպումներին: «Ակտոբեն» հայտարարություն է տարածել՝ հայտնելով վերը նշվածը: Մարկոսը վնասվածքի պատճառով բացակայելու է մի քանի շաբաթ:
Ավելին
22:00. «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Արարատ-Արմենիա» (ՀԱՅԱՍՏԱՆ) Այսօր՝ օգոստոսի 29-ին կկայանա Հայաստանի նորանկախ պատմության ակումբային ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումը: «Արարատ-Արմենիան», որն արդեն իսկ պատմություն է կերտել, փառահեղ նվաճման շեմին է: Այսօր Վարդան Մինասյանը և իր ֆուտբոլիստները կռիվ են տալու դաշտում, այլ տարբերակ ուղղակի չկա: Ամեն գնով պետք է դրական արդյունքի հասնել և հայկական ֆուտբոլը թռիչքային քայլով առաջ […]
Ավելին
«Այաքսը» հայտարարել է, որ կիսապաշտպան Կասպեր Դոլբերգը տեղափոխվել է «Նիցա»: Ֆրանսիական ակումբը կվճարի 20,5 մլն եվրո, որպես փոխհատուցում: 21-ամյա դանիացու պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Դոլբերգը «Այաքսի» 1-ին թիմի կամում հանդես էր գալիս 2016 թվականից:
Ավելին
«Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայի գործակալ Մարիո Ջուֆրեդին հաստատել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Վալենսիա»: «Ընթանում են բանակցություններ, մենք չորեքշաբթի առավոտից կապի մեջ ենք «Վալենսիայի» հետ:»,- ասել է գործակալը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իսպանական ակումբը ցանկանում է գնման իրավունքով վարձակալել 25-ամյա ալբանացուն: Սակայն եթե Հյուսայը որոշ քանակությամբ հանդիպումներ անցկացնի, ապա «Վալենսիան» ստիպված […]
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մոտ է «ՊՍԺ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, փարիզյան ակումը 32-ամյա կոտարիկացի դարպասապահի համար կվճարի 13 մլն եվրո և վերջինիս հետ կստորագրի 4 տարով պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի մաս կարող է դառնալ «մայրաքաղաքայինների» դարպասապահ Ալֆոնս Արեոլան:
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը գրավել է «ՊՍԺ»-ի և «Բավարիայի» ուշադրությունը: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինցիները բոսնիացի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում են 80 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին փոխանակել «մայրաքաղաքայինների» ֆուտբոլիստներից՝ Մարկո Վերատիի, Յուլիան Դրակսլերի կամ Անխել դի Մարիայի հետ: Պյանիչի գործող պայմանագիը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 […]
Ավելին
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն կարող է իր կարիերան շարունակել «Աթլետիկոյում»: 28-ամյա իսպանացու տրանսֆերը գնահատվում է 60 մլն եվրո: Ինչպես հայտնում է Marca-ն, որպեսի մադրիդցիները կարողանան իրականացնել վերջինիս տրանսֆերը, նրանց պետք է վաճառել Անխել Կորեային, որով հետաքրքրվում է «Միլանը»: «Աթլետիկոյի» ղեկավարությունը հույս ունի, որ Ռոդրիգոյի գործակալ Ժորժե Մենդեշը կնպաստի բանակցությունների ընթացքի արագացմանը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆուտբոլիստն այսօր բուժզննություն է անցել միլանյան ակումբի համար: Մոտակա ժամերին նա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը 15 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով վարձակալում է չիլիացուն:
Ավելին
«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպան Ուսման Դեմբելեին միացնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքին: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 22-ամյա կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, սակայն նրան փորձում է համոզել «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Ամռան սկզբին 45-ամյա գերմանացի մասնագետը արդեն մեկ անգամ փորձել էր համոզել Դեմբելեին տեղափոխվել «մայրաքաղաքայինների» կազմ, սակայն նրա մոտ ոչինչ չէր ստացվել: […]
Ավելին
1 1,861 1,862 1,863 1,864 1,865 1,990

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023