8:46 րոպե․ Ինչպե՞ս էր Անրին ծնկի իջած ղեկավարում իր թիմի խաղը?

8:46 րոպե․ Ինչպե՞ս էր Անրին ծնկի իջած ղեկավարում իր թիմի խաղը?

10/07/2020 - 11:27

Այսօր՝ հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով գիշերը 04։00-ին, վերսկսվել է ամերիկյան ՄԼՍ-ի խաղարկությունը, որն անցկացվում է նոր ձևաչափով։ Մրցաշարը շրջանակում 17 թիմ բաժանվել են 4 խմբի և հետագայում կորոշեն մրցաշարի հաղթողին։

«Մոնրեալ Իմպաքթը», որն ընդգրկված է C խմբում, 0։1 հաշվով պարտվեց «Նյու-Էնգլանդ Ռեվոլուշըն» ակումբին։

«Մոնրեալի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչից սկսած 8 րոպե 46 վայրկյան ծնկի իջած է մնացել՝ աջակցելով  Black Lives Matter շարժմանը։ Ըստ դատական արձանագրության՝ հենց այդքան է ոստիկանը ծունկը պահել Ջորջ Ֆլոյդի վզի վրա, ինչից հետո նա մահացել է։

Հիշեցնենք, որ այդ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին՝ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում, ինչից հետո ԱՄՆ տարբեր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ ռասիզմից։ Այդ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների։

Հավելենք նաև, որ Black Lives Matter շարժումը սկիզբ է առել դեռևս 2013 թվականին, երբ 2012 թվականին ամերիկացի ոստիկան Ջորջ Ցիմերմանը ոստիկանական գործողության ժամանակ սպանեց 17-ամյա աֆրոամերիկացի պատանի Տրեյվոն Մարտինին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023