Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ: Կիկե Սետիենի սաները վերջապես ուրախացրին սեփական երկրպագուներին՝ տանելով խոշոր հաշվով հաղթանակ: Խաղն ավարտվեց 5:0 հաշվով «բլաուգրանասի» հաղթանակով: Ամբողջ խաղի ընթացքում կատալոնական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, սակայն հյուրերն էլ փորձում էին հետ չմնալ՝ իրականացնելով մի շարք վտանգավոր հակագրոհներ, նույնիսկ խաղի հաշվիը կարող […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի կընդունի «Տոտենհեմին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։30-ին և կցուցադրվի «Հ2» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար Մյունխենի «Բավարիան» Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Սերժ Գնաբրիի գոլի շնորհի դժվարությամբ 3։2 հաշվով առավելության հասավ «Պադերբորնի» նկատմամբ։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Այդ գոլը խփվել է մյունխենյան ակումբի Մանուել Նոյերի կոպիտ սխալի արդյունքում, ով անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից։
Ավելին
«Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին Անգլիայի առաջնությունների շրջանակում անցկացրել է իր 500-րդ հանդիպում։ Այդ խաղի ընթացքում 34-ամյա խաղացողը դարձել է գոլի հեղինակ՝ Պանենկայի ոճով իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Անգլիացի խաղացողը «Ֆուլհեմի» դեմ խաղի 54-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին, 71-րդ րոպեին Ալեքսանդր Միտրովիչը խփել է պատասխան գնդակը։ Հիշեցնենք, որ Ռունին հանդես է եկել երեք […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր ակումբի ելույթների մասին․ «Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը շատ գոլեր են խփել։ Եթե մեզ հաջողվի առանց նրանց մտնել լավագույն քառյակ, ապա դա կլինի ինչ-որ անհնարին մի բան։ Մենք պետք է ամեն ինչ ներդնենք, ինչը մեզ հասանելի է ներկա պահին։ Ես հիանում եմ մեր ներկայիս վիճակով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ-ն և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին: Դավիթ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գալաքսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Radio Continental-ը, ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են Խորխե Մեսսիի հետ, ով խաղացողի գործակալն է։ «Գալաքսին» նպատակ ունի աստղային ձեռք բերում կատարել, ինչը թույլ կտա փոխարինել «Միլան» հեռացած Զլատան Իբրահիմովիչին։ Հիշեցնենք, որ Մեսսիի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրն ավարտվում է […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին պատմել է, թե որ խաղացողների մասին է զրուցում որդու՝ Տիագոյի հետ․ «Տիագոյի հետ քննարկում ենք տարբեր ֆուտբոլային թեմաներ, սակայն ամենից առաջ նա հաճախ հարցեր է տալիս մի շարք խաղացողների մասին։ Նա ունի իր սիրելի ֆուտբոլիստներին ․ նրան շատ է դուր գալիս ֆուտբոլը։ Տիագոն հաճախ է հարցնում Լուիս Սուարեսի մասին, ում հետ […]
Ավելին
«Ատլետիկոյի» նախկին ավագ Գաբին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատլետիկոյի» տարած հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը Սաուլի խփած գոլի շնորհիվ հաղթել է նվազագույն՝ 1։0 հաշվով։ «Սա հիանալի արդյունք է։ Ես հերթական անգամ փշաքաղվեցի, երբ տեսա, թե ինչպես է թիմի ավտոբուսը մոտենում մարզադաշտին, թե ինչպես են երկրպագուներն աջակցում թիմին։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագու Դարա Կյորլին նամակ է ուղարկել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ խնդրելով նրան այլևս չտոնել հաղթանակներ։ «Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» շատ հաճախ է հաղթանակներ տանում։ Եթե դուք շարունակեք նույն տեմպով, ապա կգերազանցեք Անգլիայի առաջնության անպարտելի խաղերի ռեկորդը։ Այդ փաստը շատ կտխրեցի «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին։ Խնդրու՛մ եմ, երբ «Լիվերպուլն» անցկացնի հաջորդ հանդիպումը, այնպես արեք, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023