Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին` 6-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում 6:0 հաշվով ջախջախեց Գերմանիայի հավաքականին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Ֆուրիա Ռոխան» դարձավ առաջին հավաքականը, որը Գերմանիանի դարպասն ուղարկում է 6 գնդակ։ Ընդ որում, Գերմանիայի հավաքականը 1954 թվականի ի վեր կրում է ամենախոշոր հաշվով պարտությունը։ Այդ ժամանակ Հունգարիայի հավաքականին «Բունդեսմանշաֆթը» պարտվել է 8:3 հաշվով։ Այս […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին` 6-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Գերմանիայի հավաքականի դեմ։ Լուիս էնրիկեի սաները բոլոր առումներով ջախջախեցին գերմանացիներին` մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։ «Ֆուրիա ռոխայի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆերրան Տոռեսը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոդրին Ալվարո Մորատան և Միկել Օյարսաբալը։ Իսպանիայի հավաքականն այս խաղից հետո […]
Ավելին
«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ և առաջատար Սերխիո Ռամոսին, որն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Այդ մասինտ եղեկացնում է AS-ը։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է խախտել ավանդույթը և 30-ն անց ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել ոչ թե մեկ, այլ երկու տարով, ինչը կնշանակի, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, աշխարհի ակումբային առաջնությունը, որը նախատեսված էր սույն թվականի դեկտեմբերին, կայանալու է 2021 թվականի փետրվարի 1-10-ը։ Նման որոշում կայացվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Հավելենք, որ մրցաշարն անցկացվելու է Քաթարում։ Այդ որոշման պատճառով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բավարիան» չի կարողանա կրկնել «Բարսելոնայի» պատմական ռեկորդը։ Կատալոնական ակումբը 2009 թվականին Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում տեղի կունենա Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Խաղից առաջ GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Արտակ Գրիոգորյանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ -Արտակ, Վրաստանի հավաքականի դեմ խաղում շատ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Сalciomercato.com-ը, թուրինյան ակումբը կփորձի ձեռք բերել Իկարդիին, եթե «բյանկոներիները» չկարողանան երկարաձգել պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ։ Հայտնի է, որ Դիբալան լարված հարաբերություններ ունի «Յուվեի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետ, ով վերջին շրջանում հաճախ է նրան թողնում պահեստայինների նստարանին, ինչն էլ կարող է նպաստել, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։ Բանն այն է, որ «Ինտերը» 2021 թվականի ամռանը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, քանի որ հենց այդ ժամանակ Դի Մարիան կարող է դառնալ ազատ գործակալ։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Իտալացի լրագրող […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Խավիեր Բորդասը Mundo Deportivo-ին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է կատալոնական ակումբի Չեմպիոնների լիգայի վերջին տարիներին գրանցած վատ արդյունքների մասին․ – Ինչո՞ւ «Բարսելոնան» չկարողացավ ավելի շատ Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճել․ ինչ-որ մի բան այնպես չընթացավ։ – Մենք հիանալի տեսք ունեինք, երբ վերահսկում էինք գնդակը։ Երբ այն մեզ մոտ չէր, ֆուտբոլիստները սկսում էին ծուլանալ։ […]
Ավելին
Ուրուգվայի հավաքականը հայտնել է կորոնավիրուսով վարակված երեք անձի մասին։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Covid-19-ով վարակված են Լուիս Սուարեսը («Ատլետիկո Մադրիդ»), հավաքականի դարպասապահ Ռոդրիգո Մունյոսը («Սերո Պորտենյո»), ինչպես նաև Մաթիաս Ֆարալը, ով հավաքականի աշխատակիցներից է։ Այսպիսով, վերոնշյալ ֆուտբոլիստները միանշանակ բաց են թողնելու ԱԱ-22-ի որակավորման 4-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպումը, […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Բելիգիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Անգլիայի ընտրանուն։ Անգլիացիների կազմում հանդիպման ընդմիջմանը Ջորդան Հենդերսոնի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Հարի Վինքսը։ Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, Հենդերսոնը վնասվածք է ստացել, այդ պատճառով էլ չի կարողացել շարունակել հանդիպումը։ «Ընդմիջմանը Ջորդանն իրեն շատ ծանրաբեռնված և […]
Ավելին
1 1,428 1,429 1,430 1,431 1,432 1,973

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023