«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում բաց թողնել գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկին, որին Գերմանիայի ֆուտբոլային միությունում ցանկանում են տեսնել ազգային թիմի ղեկին․ «Մենք խելագարներ կլինենք, եթե բաց թողնենք նրան պայմանագրի ավարտից շուտ։ Նա 100%-վ կլինի մեր թիմի գլխավոր մարզիչը նաև մյուս մրցաշրջանում։ Բացի այդ, նա իր լավագույն […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ: Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ: Սա կլինի Հայաստանի […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը տուգանվել է 50 հազար եվրոյով՝ մարզմանը Mercedes-ով ներկայանալու պատճառով։ Բանն այն է, որ նա մարզման է գնացել իր անձնական ավտոմեքենայով և ոչ՝ ծառայողական Audi-ով։ Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ֆրանսիացուն կայանել մեքենան ստորգետնյա կայանատեղիում։ Նա ստիպված է եղել մեքենան կայանել դրսում։ Այժմ 24-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ մրցաշարի հետնապահ «Ուեսկայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին, ում համար այդ խաղը 767-րդ էր ակումբային կարիերայում (այդ արդյունքով նա կրկնեց թիմի լեգենդներից Խավիի ցուցանիշը), դարձավ նաև դուբլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին եվրոպական թոփ 5 առաջնությունների շրջանակում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։ Այս հանդիպումը նշանավորվեց ոչ թե բուն խաղով, այլ «գայլերի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի ստացած ծանր վնասվածքով։ Հանդիպման 86-րդ րոպեին «Լիվերի» վինգեր Մոհամեդ Սալահը մեն-մենակ դուրս եկավ Պատրիսիուի դիմաց և գրավեց դարպասը, սակայն հանդիպման եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը, քանի որ եգիպտացի հարձակվողը խաղից դուրս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Հանդիպումը երկու թիմերն էլ բարձր տեմպով մեկնարկեցին։ Ասել, որ կողմերից մեկն առաջին խաղակեսում ուներ ընդգծված առավելություն, ճիշտ չէ լինի։ «Լիվերպուլը» ցանկանում էր խաղի ղեկն իր ձեռքում պահել, սակայն «գայլերը» մտադիր չէին երկրորդ համարով գործել։ Մերսիսայդյան ակումբի կազմում ամենաակտիվը Սադիո Մանեն էր, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ուեսկայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո էլ «կապտանռնագույններն» ունեին առավելություն․ աչքի ընկնելու լավ պահեր ունեին Լեո Մեսսին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ուեսկայի» դեմ։ Կատալոնական ակումբի կամզում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է թիմի ավագ Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, արգենտինացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում անցկացնում է 767-րդ հանիպումը՝ կրկնելով Խավիի պատմական ցուցանիշը։ Այժմ Լեո Մեսսին ու Խավին կատալոնական ակումբի կազմում երբևէ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023