Նյուքասլը կողմնորոշվել է առաջին թոփ տրանսֆերի հարցում

Նյուքասլը կողմնորոշվել է առաջին թոփ տրանսֆերի հարցում

09/10/2021 - 12:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամը գնել է «Նյուքասլը»։

Ըստ Sport.es-ի տեղեկությունների` ակումբի նոր ղեկավարությունը կողմնորոշվել է առաջին թոփ տրանսֆերի հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ` «կաչաղակները» մտադիր են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին։

Կատալոնական ակումբը գտնվում է ֆինանսական ծանր իրավիճակում և պատրաստ է առաջարկներ լսել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։

Հաղորդվում եմ, որ «Նյուքասլի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 29-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ և պարզել, որ «բլաուգրանասը» Կոուտինիոյի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 50 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունվարից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 96 հանդիպում` դառնալով 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023