Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին։ Այդ ակումբներն են «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»։ Այս նորությունը պարզապես ցնցեց ողջ աշխարհը, ինչից հետո ֆուտբոլային հասարակությունը միայն պայքարում է, որ Սուպերլիգայի գաղափարը չիրագործվի և կարծես թե այդ ճնշման հետևանքով […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև անգլիական 6 թիմեր։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է կանխել անգլիական ակումբների մասնակցությունը Սուպերլիգային։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Ջոնսոնն ապրիլի 20-ի առավոտյան հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Լիվերպուլի», «Չելսիի» և «Արսենալի» երկրպագուների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
Ավելին
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը որոշել է նախաձեռնությւնը վերցնել իր ձեռքը և պարզել Սուպերլիգայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի բոլոր ակումբների ավագների շտապ հանդիպում է հրավիրել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հենդերսոնը ծրագրում է, որ այդ հանդիպմանը բոլոր ավագները Սուպերլիգայի հարցի շուրջ կմշակեն ընդհանուր դիրքորոշում։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ եվրոպական […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային պաշտպան Գարի Նևիլը , ով ներկայումս Sky Sports հեռուստաընկերությունում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կապված Սուպերլիգայի ստեղծման հետ, հորդորում է չեղարկել ապրիլի 25-ին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը։ «Պետք է գործել, քանի որ սա հզոր հարձակում է։ Այն միտքը, որ կարող է ինչ-որ բան պատահել․․․ […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 20-ին, Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում տեղի է ՈՒԵՖԱ -ի բոլոր 55 անդամ պետությունների մասնակցությամբ խորհրդակցություն, որի շրջանակում կողմերը քննարկում են 12 ակումբների կողմից ստեղծված Սուպերլիգան և դրա դեմ պայքարելու միջոցները։ Ինչպես տեղեկացնում է Twitter-ի պաշտոնական էջը, բոլոր 55 անդամ պետություններն ընդունել են Սուպերլիգան դատապարտող հռչակագիր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հռչակագրի ամբողջական տեքստն ավելի ուշ կհրապարակվի ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, «Տոտենհեմը» ապրիլի 19-ին գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ արեց Ժոզե Մոուրինիոյին ։ Այսօր՝ ապրիլի 20-ին, հայտնի դարձավ, որ գլխավոր մարզչի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Մեյսոնը, ով ակումբը կղեկավարի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այդ մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեյսոնի օգնականները կլինեն Քրիս Փոուվելը, […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող «Արսենալն» ու «Տոտենհեմը»։ «Ատալանտայի» եզրային պաշտպան Ռոբին Գոսենսը այդ ամենի հետ կապված նույնպես կիսվել է իր տպավորություններով․ «Սա հսկայական աղետ է ֆուտբոլի համար։ Ես շոկի մեջ այն ամենից, թե ինչ է ընդհանրապես կատարվում։ Մենք «Ատալանտայի» խաղընկերներով […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին։ Բրիտանացի լրագրող Ռոբ Հարիսին մի շարք մանրամասներ է հաջողվել պարզել մրցաշարի անցկացման ձևաչափից և թե երբ են կողմերը պատրաստվում կյանքի կոչել այն։ Մրցաշարը բաղկացած է լինելու 20 ակումբներից։ 15-ը լինելու են հիմնադիր-անդամները, իսկ մյուս 5 ակումբների ընտրության համար մշակվելու է առանձին […]
Ավելին
Ինչպես գիտեք, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում է նաև «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Լիդսի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպ ը խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին։ «Իմ կարծիքը Սուպերլիգայի վերաբերյալ չի փոխվել։ Ես առաջին անգամ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Լիդսը» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում մրցում է գործող չեմպիոն «Լիվերպուլի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած նախաղային մարզմանը «Լիդսի» ֆուտբոլիստները ներկայացել են հատուկ մարզումային համազգեստով՝ դատապարտելով Սուպերլիգայի ստեղծման գաղափարը։ Ֆուտբոլիստներ մարզաշպիկների վրա եղել է Չեմպիոնների լիգայի տարբերանշանը, իսկ դրանց վրա գրված է եղել հետևյալը․ «Վաստակեք դա դաշտում․ ֆուտբոլը երկրպագուների համար է»։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023