Գոյություն ունեցող Ֆուտբոլային կանոնների գրքի ամենահին օրինաիներից մեկը հսկայական գնով վաճառվել է Sotheby’s աճուրդում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, գիրքը վաճառվել է 56700 ֆունտ ստերլինգով (65900 եվրո, 77200 դոլլար)։ Այդ ձեռագիր գրքույը հրատարակվել է 1859 թ. «Շեֆիլդ» ֆուտբոլային ակումբի կողմից մի շարք հանդիպումներից հետո, որպեսզի պաշտոնապես հաստատի խաղի կանոնները։ Ֆուտբոլային օրենքների միակ պաշտոնապես պահպանված օրինակը […]
Ավելին
«Ատալանտայի» դարպասպաահ Պիերլուիջի Գոլինին կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն վաղուց համաձայնության են եկել 26-ամյա դարպասապահի տեղափոխության հարցում։ Լոնդոնյան ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը վարձակալելու է իտալացի ֆուտբոլիստին, իսկ պայմանագրում լինելու է կետ, որը հնարավորություն է կտա ևս մեկ տարով երկարաձգել վարձակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` 2023 թ. հուլիսին […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ կարիերայի ամենածանր պահը եղել է այն ժամանակ, երբ Մադեյրա կղզուց պետք է մեկներ Լիսաբոն` «Սպորտինգ» տեղափոխվելու համար. «Ընտանիքս ինձ հրաժեշտ էր տալիս։ Նրանք արևապաշտպան ակնոց էին կրում, սակայն տեսնում է, թե ինչպես է նրանց այտերի վրայով արցունքներ հոսում։ Ես ինքնաթիռ նստեցի` անդադար վերհիշելով այդ տեսարանը։ […]
Ավելին
Հուլիսի 21-ին «Ռեալը» ներկայացրեց թիմի նորեկ կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբային։ Ավստրիացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, իսկ այնուհետև պայմանագիր է ստորագրել «արքայական» ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ներկայացման ժամանակ հայտնի դարձավ, որ 29-ամյա պաշտպանտ նոր ակումբում ընտրել է «4» համարը, որի ներքո «Ռեալի» կազմում երկար տարիներ հանդես է եկել Սերխիո Ռամոսը, […]
Ավելին
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատանքի տարբեր առաջարկներ է սկսել ստանալ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Մաուրիցիո Պիստոկին, Կոնտեի հետ կապ են հաստատել Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունից` առաջարկելով նրան գլխավորել Հոլանդիայի հավաքականը։ Սակայն, 51-ամյա մասնագետը մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է աշխատել ակումբային մակարդակով։ Ինչպես գիտեք, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի ընտրանուց […]
Ավելին
Հուլիսի 20-ին Էստոնիայի գավաթի 1/64 եզրափակչի շրջանակում կայացած «Տուլևիկ» – «Լելե» խաղում անհավանական հաշիվ է գրանցվել։ Բանն այն է, որ «Տուլևիկը» 26 անպատասխան գնդակ է ուղարկել սիրողական ակումբի դարպասը։ Հանդիպման առաջին կեսից հետո լուսատախտակին վառվելիս է եղել 9:0 հաշիվը, սակայն երկրորդ կեսում «Տուլևիկը» ևս 17 գնդակ ուղարկեց «Լելեի» դարպասը։ Վիլյանդի քաղաքը ներկայացնող ակումբի կազմից 6-ական […]
Ավելին
Հարավային Ամերիկայում մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2021 թվականի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը, որի շրջանակում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Մրցաշարի ֆավորիտներից բրազիլական «Սան Պաուլոն», որը մարզում է արգենտինացի նախկին լեգենդար հարձակվող Էրնան Կրեսպոն, հյուրընկալվելիս մրցել է Արգենտինան ներկայացնող «Ռասինգի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցել փոխնիփոխ գրոհներով, սակայն «Սան Պաուլոյի» ֆուտբոլիստներն ավելի լավ են իրացրել իրենց […]
Ավելին
Հուլիսի 20-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆելդ» մարզադաշտում կայացել է լեգենդների Էլ կլասիկո, որի շրջանակում միմյանց դեմ են մրցել «Բարսելոնայի» և «Ռեալի» կազմում տարբեր տարիներին հանդես եկած ֆուտբոլիստներ։ Խաղն անցել է բավական ընկերական և ջերմ մթնոլորտում, իսկ հաղթել են «արքայական» ակումբի լեգենդները` 3:2 հաշվով տանելով կամային հաղթանակ։ Ռոնալդինիոն, 27-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ […]
Ավելին
Չիլիի երկրորդ դիվիզիոնում` Պրիմերա Բ-ում, բավական հետաքրքիր և միաժամանակ նաև տարօրինակ դեպք է գրանցվել։ Մրցաշարի 11-րդ տուրի շրջանակում «Դեպորտիվո Մագալյանեսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Արթուրո Ֆերնանդես Վիալի» նկատմամբ։ «Մագալյանեսի» հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփել է 31-ամյա հարձակվող Միգել Օրելյանան։ Չիլիացի ֆուտբոլիստն իր հաջողությունն այնքան բուռն նշեց, որ վազեց դեպի մարզադաշտի թունելի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի անցկացման ձևաչափը, հնարավոր է, լուրջ փոփոխությունների ենթարկվի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով Corriere della Serra-ին, Ա սերիան մտադիր է առաջնությանը մասնակցող ակումբների քանակը 20-ից նվազեցնել 18-ի։ Առաջնությանը մասնակցող ակումներն ավելի շատ են համոզվում այն հարցում, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ։ Աղբյուրի փոխանցմամբ` ակումբները նման եզրահանգման են եկել աուդիտորական մի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023