Հայաստանի հավաքականը Սոլնայում ընկերական հանդիպում է անցկանցում Շվեդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 63-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմից աչքի ընկավ Վահան Բիչախչյանը, ով հաշիվը դարձրեց 1:2։ Հավելենք, որ Բիչախչյանը Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կեսից շատն արդեն հավաքվել է։ Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան) և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, ստեղծվել է հանարահայտ Alias խաղի ֆուտբոլային տարբերակը` Alias Football-ը։ Այժմ ժամանակն է պարզելու, թե ով ունի ավելի շատ ֆուտբոլային գիտելիքներ, և թե ով է ավելի արագ կողմնորոշվում` պատասխանելով հարցերին։ Այս ամենն արդեն շատ հասանելի է Alias Football հավելվածի շնորհիվ։ Հավելվածի հիմքը շատերի կողմից սիրված հանարահայտ Alias խաղն է, որի շրջանակում մասնակիցները […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են չմասնակցել Կոպա Ամերիկային։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հստակ հասկացնել են տվել, որ հանդես չեն գա մրցաշարում։ Հավաքականի տղաները նույնիսկ կապ են հաստատել այլ ակումբներում հանդես եկող բրազիլացիների հետ, որպեսզի նրանք նույնպես հրաժարվեն մրցաշարին մասնակցելուց։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների նման դիրքորոշումը կապված է այն բանի հետ, որ նրանք ԶԼՄ-ներից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: (հարցեր Կամո Հովհաննիսյանին) – Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որոնց, Ձեր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբներ: Արդյո՞ք Ձեր հետ կապ հաստատել են և ինչ հեռանկար ունեք ապագայի վերաբերյալ: -Այս նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից, հանդիպումից հետո: Բնականաբար, […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները երկրի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ռոժերիո Կաբոկլոյի և հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի հետ քննարկել են Կոպա Ամերիկային մասնակցությունից հավանական հրաժարվելու հարցը։ Ինչպես գրում է Globo Esporte-ն, կողմերի միջև այդ խոսակցությունը տեղի է ունեցել անցնող չորեքշաբթի օրը` հունիսի 2-ին։ Աղբյուրը հայտնում է, որ հավաքականի հնաբնակները դժգոհել են, որ մամուլի և սոցցանցերի միջոցով են իմացել […]
Ավելին
Հունիսի 3-ին աշխարհի 2022 թ. առաջնության ասիական գոտու որակավորման երկրորդ փուլի 5-րդ տուրի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը Դուբայում մրցել է Մալազիայի ընտրանում` ջախջախելով վերջինիս 4:0 հաշվով։ ԱՄԷ-ի հավաքականի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Ալի Ահմեդ Մաբխուտը։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 30-ամյա հարձակվողն ԱՄԷ-ի կազմում խփեց 72-րդ ու 73-րդ գոլերը, ինչի շնորհիվ հավաքականների […]
Ավելին
Հունիսի 4-ին` ուշ երեկոյան, մեկնարկեց աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրը։ Ուրուգվայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, ուրուգվայցիներն ունեին որոշակի տարածքային առավելություն, սակայն Օսկար Տաբարեսի սաներին գրոհների եզրափակիչ հատվածում չէր բավականացնում դիպուկությունը։ Լուիս Սուարեսն ու ընկերները նախքան ընդմիջման գնալն այդպես էլ չկատարեցին […]
Ավելին
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին (դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան (աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին (ձախ պաշտպան)։ Հունիսի 2-ին հարցում տեղադրվեց` մրցաշրջանի լավագույն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023