Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի 2-րդ տուրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը, թրիլլերային սցենարով անցած խաղում, 4:3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն։ Հանդիպման 90+5-րդ րոպեին անչքի ընկնելու անհավանական պահ կորցրեց ՀԱՀ-ի պաշտպան Լյուկ Ֆլոյրսը, ով դատարկ դարպասի դիմաց 2-3 մետրից բարձր հարվածեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) – «Ստյաուա» (Ռումինիա) դիմակայության պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանում։ Այդ մասին տեղեկացնում է Կարագանդան ներկայացնող ակումբի գործադիր տնօրեն Երլան Ուրուզաևը։ ««Ստյաուայի» դեմ պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանում։ Ղազախստանն այլ երկրների համար գտնվում է համաճարակային «կարմիր գոտում», իսկ Ռումինիայի կառավարությունն այդպիսի երկրներից վերադարձածներին պարտադրում է […]
Ավելին
«Պալմեյրասի» ձախ պաշտպան Մաթիաս Վինյան կարիերան շարունակելու է «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, հուլիսի 25-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը կմեկնի Հռոմ` ավարտին հասցնելու իր տեղափոխությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև 5 տարվա պայմանագիր է կնքվելու, իսկ 23-ամյա պաշտպանի դիմաց «գայլերը» «Պալմեյրասին» վճարելու են 11.5 մլն եվրո, որին հետագայում ևս 2 մլն եվրո կավելանա հավելավճարների […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի 2-րդ տուրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը A խմբի մրջանակում մրցեց ՀԱՀ-ի ընտրանու դեմ։ Հանդիպումն անցել է գերթրիլլերային և հետաքրքիր պայքարում, կողմերը միասին վերցրած խփել են 7 գոլ, սակայն ամեն ինչ հերթով։ Դեռ առաջին կեսում Հարավաֆրիկյան Հանարպետության ֆուտբոլիստները կարող էին մի քանի գնդակի առավելություն ստանալ։ Նախ 23-րդ րոպեին հարվածայաին դիրքում էր հայտնվել աֆրիկացիների հարձակվող […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել մնալ հռոմեական ակումբում. «Ես մնացի «Ռոմայում», քանի որ հավատում եմ ակումբի ծրագրին, ինչին ես հավատում էի հենց սկզբից էլ։ Ինձ դուր է գալիս թե՛ ակումբը և թե՛ քաղաքը։ Ես հավատում եմ, որ տիտղոս կնվաճենք։ Ես մի շարք առաջարկներ ունեի ինչպես իտալական, այնպես էլ այլ եվրոպական […]
Ավելին
Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» և Ալեքսանդր Գրիգորյանի միջև այլև չի շարունակվելու համագործակցությունը. 54-ամյա մասնագետը հեռացել է երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ըստ ստացված նախնական տեղեկությունների` Գրիգորյանը «Ալաշկերտից» հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը գլխավորելու համար։ Գրիգորյանը վերջերս հարցազրույց է տվել Sport24 պարբերականին և պատմել հետագա ծրագրերի մասին. «Ես ցանկանում եմ մարզել կանանց թիմ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատալանտայի» դարպասապահ Պիերլուիջի Գոլինիին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը ստորագրվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Տոտենհեմը» իտալացի դարպասապահին գնելու անմիջական իրավունք կունենա։ Եթե Գոլինին մրցաշրջանի ընթացքում մասնակցի 20 հանդիպման, ապա վարձակալության ավարտին «խթանները» 15 մլն եվրոյի դիմաց անմիջապես կգնեն նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։ […]
Ավելին
Հուլիսի 23-ին մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանը, որի մեկնարկային խաղում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Հանդիպման ու ընդհանրապես ՌՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին գոլը 20-րդ րոպեին խփեց մոսկովյան ակումբի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Պարզվում է` այդ գոլի շնորհիվ Զախարյանը մտել է ՌՊԼ-ի պատմության մեջ։ Ինչպես տեղեկացնում է OptaIvan-ը, երիտասարդ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի շրջանակում […]
Ավելին
«Ռեալ Մարդիդի» մարզչական նոր շտաբը հատուկ ուշադրություն է դարձնելու Էդեն Աազարի առողջական վիճակի վրա։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նոր մրցաշրջանում մտադիր է առավելագույնը քամել ինչպես Ազարից, այնպես էլ Գարեթ Բեյլից, քանի որ «Ռեալը» ներկա պահին բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի գնի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այդ ամենին զուգահեռ, հաղորդվում […]
Ավելին
Մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցում է «Ռոստովի» դեմ։ Հանդիպման 20-րդ րոպեին մոսկովյան ակումբին առաջ է մղել 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով խփեց նոր մրցաշրջանի առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 468 469 470 471 472 665

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023