Լեհական Էկստրակլասայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ «Պոգոնը» մրցեց «Լեխի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Լեխը» հաղթեց 3:0 հաշվով։ Ընդ որում, հյուրերն իրենց գոլերը խփեցին ընդամենը 7 րոպեի ընթացքում. դուբլի հեղինակ դարձավ Միքայել Իշակը, մեկ գոլի հեղինալ էլ դարձավ Դավիդ Կովնացկին։ Այս հաղթանակից հետո «Լեխը» վաստակեց […]
Ավելին
Մեկնարկեց ՄԼՍ-ի 2022 թ. առաջնությունը, որի կանոնավոր առաջնության առաջին խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Վանկուվերի» դեմ։ Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կալեբ Պորտերի սաները մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ «Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով 86-րդ րոպեին խփեց իր թիմի չորրորդ գոլը։ Նշենք, որ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Մարսել» – «Բազել» «Լեսթեր» – «Ռեն» ՊԱՕԿ – «Գենտ» «Վիտես» – «Ռոմա» ՊՍՎ – «Կոպենհագեն» «Սլավիա Պրահա» – ԼԱՍԿ «Բուդե Գլիմտ» – «ԱԶ Ալկմար» «Պարտիզան Բելգրադ» – «Ֆեյենորդ» Նշենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին, իսկ պատասխաններն` ամսի 17-ին։ […]
Ավելին
Փետրվարի 24-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Փետրվարի 24-ին կայացան Եվրոպա լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում նորվեգական «Բուդե Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց «Սելթիկի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բուդե Գլիմտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Բուդե Գլիմտը» շարունակեց հիացնել և կրկին հաղթեց, իսկ այս անգամ գրանցվեց 2:0 հաշիվը։ Հյետիլ Կնուդսենի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Օլա Սոլբակենն […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։ Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Պորտուն»։ Դիմակայության պատասխան հանդիպումն անցավ գրեթե նույն սցենարով, ինչ «Դրագաու» մարզադաշտում կայցած խաղը։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց «արծիվների» գոլահար Չիրո Իմոբիլեն, սակայն հետագայում պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները բեկեցին հանդիպման ընթացքն ու […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մարսելը» հյուրընկալվելիս մրցեց ադրբեջանական «Քարաբաղի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմականության առաջին խաղում պրովանսյան ակումբը հաղթել է 3:1 հաշվով։ Պատասխան հանդիպման մեծ մասն անցավ «Քարաբաղի» ֆուտբոլիստների տարածքային շոշափելի առավելության պայմաններում (57%), սակայն հյուրերն իրենց գոլային պահերն ավելի լավ իրացրին` հաղթելով 3:0 հաշվով։ «Մարսելի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պապե Գույեն, […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպամ շրջանակում «Ատալանտան» Պիրեյի «Կարայիսկակիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։ Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում «Ատալանտան» հաղթել էր 2:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա մեծ մասն անցավ Ջանպիերո Գասպերինիի թիմի առավելության պայմաններում, ինչն էլ նպաստեց, որ բերգամասկները մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով։ «Ատալանտայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բենֆիկան» սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Այաքսի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դուշան Տադիչն ու Սեբաստիան Հալերը, իսկ «Բենֆիկայի» կազմից` Ռոման Յարեմչուկը, իսկ Հալերը գրավեց նաև սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։ Նշենք, որ Սեբաստիան Հալերը Չեմպիոնների […]
Ավելին
1 445 446 447 448 449 734

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025