Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Վիկտորիա Պլզենին»։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 35-րդ րոպեին դարձավ նաև գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, հայազգի ֆուտբոլիստը դարձել է միայն չորրորդ ֆուտբոլիստը, ով եվրագավաթային մրցաշարերում գոլի հեղինակ է դարձել 7 տարբեր ակումբների կազմում` կրկնելով Զլատան Իբրահիմովիչի, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Վիկտորիա Պլզենի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 34-րդ տուրում առաջնության առաջատար «Պալմեյրասը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկո Պարանաենսեի» նկատմամբ։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև պատանի հարձակվող Էնդրիկը, ով փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ 71-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։ Ինչպես հայտնում է «Պալմեյրասի» մամուլի ծառայությունը, Էնդրիկը գոլը խփել է 16 տարեկան 3 ամսական […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Մաքքաբի Հայֆայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:2 հաշվով։ Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Լեո Մեսսին ու Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Կարլոս Սոլերը, իսկ հյուրերի պաշտպան Շոն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Միլանը» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեցին «Դինամո Զագրեբի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ռոսոներիները» հիանալի հանդիպում անցկացրին ու 4:0 հաշվով ջախջախեցին խորվաթական ակումբին։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մատեո Գաբիան, Ռաֆայել Լեաուն և Օլիվիե Ժիրուն, իսկ «Դինամոյի» կիսապաշտպան Ռոբերտ Լյուբիչիչը գրավեց սեփական դարպասը։ Այս խմբում կայացել է ևս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիասքանչ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց պորտուգալական ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։ Հանդիպման ընթացքում «արծիվները» հաղթում էին 4:1 հաշվով, սակայն «ծեր սինյորային» հաջողվեց վերադառնալ խաղ ու հետ բերել երկու գնդակ։ Այդուհանդերձ, թուրինյան ակումբին ավելին անել չհաջողվեց։ Ռոջեր Շմիտդի թիմի կազմից դուբլի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «ազնվականները» հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Մատեո Կովաչիչն ու Կայ Հավերցը, իսկ «ցլերի» գոլը խփեց Ջունիոր Ադամուն։ Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո չի կրել որևէ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականի կազմում. «Ես հասկանում եմ, որ արդեն հասել եմ որոշակի տարիքի։ Սա կլինի իմ վերջին մրցաշարը Խորվաթիայի հավաքականի կազմում»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբեջում է ESPN-ը։ Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկն առաջին անգամ կրել […]
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը CMTV-ի ուղիղ եթերի ժամանակ հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։ Հրավիրվել են հետևյալ 55 ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Պատրիսիու («Ռոմա»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն»), Ռուի Սիլվա («Բետիս») Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմպտոն»), Սեդրիկ Սոարեշ («Արսենալ»), […]
Ավելին
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի, 15-րդ տուրում «Վոլգարը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Արսենալ Տուլային»։ Աստրախանը ներկայացնող ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլյա Ստեֆանովիչը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 26-ամյա հարձակվողի երկրորդ գոլը, երբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց կրնկով կատարած անհավանական հարվածով` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 400 401 402 403 404 766

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026