Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը B խմբի շրջանակում Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «եռագույններին» հաղթանակ պարգևեց 50-րդ րոպեին Բենջամեն Պավարի խփած շքեղ գոլը։ Նշենք, որ 90-րդ րոպեին իռլանդացիներն ունեին աչքի ընկնելու երկու հիանալի պահ, սակայն անկյունայինի խաղարկումներից հետո երկու անգամ ֆանտաստիկ սեյվ կատարեց […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Շվեդիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցեց Ադրբեջանի ընտրանու հետ։ Հանդիպման ողջ ընթացքում «տրե կունիրն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Յանե Անդերսոնի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Էմիլ Ֆորսբերգը, Վիկտոր Դյոկերշը, Եսպեր Կարլսոնն ու Էնթոնի Էլանգան, իսկ ադրբեջանցիների պաշտպան Բախլուլ Մուստաֆզադեն գրավեց սեփական դարպասը։ Այս […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի երկրորդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մալթայի դեմ։ «Սկուադրա աձուրին» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 15-րդ ու 27-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մատեո Ռետեգին և Մատեո Պեսինան։ Հանդիպման մնացսծ ժամանակահատվածներումէլ Ռոբերտո Մանչինիի թիմը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու բազմաթիվ պահեր ուներ, սակայն այս խաղում այլևս գոլեր չարձանագրվեցին։ Այսպիսով, Իտալիան […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Ռոբերտո Մարտինեսի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։ Պորտուգալացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոաու Ֆելիքսը, Բերնարդու Սիլվան, Օտովիոն ու Ռաֆայել Լեաուն։ Նշենք, որ այս խմբում կայացել է […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց Դանիայի ընտրանու նկատմամբ։ Հանդկպման 86-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ղազախստանի հավաքականի ավագ Ասխաթ Տագիբերգենը` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիան մրցեց Ուկրաինայի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «երեք առյուծներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Գարեթ Սաութգեյթի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հարի Քեյնն ու Բուկայո Սական։ Այս հաղթանակից հետո Անգլիան վաստակեց 6 միավոր և գլխավորում է C խմբի մրցաշարային […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Իսլանդիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լիխտենշտեյնի դեմ։ «Վիկինգները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Արնար Վիդարսոնի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արոն Գունարսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիդ Քրիստիաուն Օլաֆսոնը, Հակոն Արնար Հարալդսոնը, Անդրի Գուդյոնսենը և Միքայել Էգիլ Էլերտսոնը։ Այս հաղթանակից հետո Իսլանդիան J խմբում […]
Ավելին
Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային լրագրող Սուրեն Մելիքսեթյանը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Լուկաս Սելարայանն ու Էդգար Բաբայանը չեն մասնակցի այդ հանդիպմանն ու արդեն լքել են մեր ընտրանու ճամբարը։ Հավելենք, որ Հայաստան – Կիպրոս հանդիպման մեկնարկը նախատեսված է 19:00-ին։ […]
Ավելին
Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում ընկերական հանդիպում անցկացրեց Իրաքի ընտրանու հետ։ Հանդիպման մեծ մասում ռուսներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Վալերի Կարպինի թիմին հաղթանակ պարգևեցին Անտոն Միրանչուկի և Սերգեյ Պինյաևի խփած գոլերը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը H խմբի շրջանակում Աստանայում մրցեց Դանիայի դեմ։ Ինչպես սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր դանիացիների խաղային լուրջ առավելության պայմաններում, ովքեր նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան մրցակցի նկատմամբ։ Կասպեր Հյուլմանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռասմուս Հոյլունդը։ Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրած վերջին երկու խաղերում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023