ՖԻՖԱ-ն ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը 5 դիրքով նահանջել է և զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Մեր ազգային թիմին նախորդում է Լիբիան, հաջորդում է Մադագասկարը: Մեր ընտրանու առաջիկա մրցակիցները հետևյալ դիրքերում են. Լիխտենշտեյն՝ 182, Հունաստան՝ 43: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան: Ամբողջական աղյուսակը՝ այստեղ:
Ավելին
Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում այսօր՝ ապրիլի 3-ին կայացել են 2 հանդիպումներ: «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել է «Ալաշկերտին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Հանդիպման 14-րդ րոպեին տուգանայինից հիանալի գոլի հողինակ է դարձել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն: 62-րդ րոպեին Հրայր Մկոյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման 76-րդ րոպեին նոմինալ տանտերերի դարպասային […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Վիլեմ II»-ի կազմում հրաժարվել է փոխարինման մտնել «Ֆորտունայի» հետ խաղում,- ասել է թիմի գլխավոր մարզիչը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: Նշվում է, որ Օզբիլիսը չի մասնակցի «Հերենվենի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը: Կարգապահական տույժի համար նա ուղարկվել է 2-րդ թիմ և կբացակայի հիմնական թիմի հայտացուցակից: Հիշեցնենք, որ Արասը Հոլանդիայի առաջնության վերջին […]
Ավելին
«Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կոպիտ խախտման համար որակազրկվել էր 5 խաղով: Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանի» հետ խաղում նա հեռացվել էր խաղադաշտից: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ դարպասապահի որակազրկումը 5 խաղից կրճատվել է մինչև 2 խաղ: Հայտարարությունում գրված է. ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ 2019 թ. մարտի 14-ին կայացած նիստի որոշմամբ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի […]
Ավելին
Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի «Արցախ» – «Գանձասար-Կապան» հանդիպումը: «Փյունիկի» բազայում ընթացած խաղն ավարտվել է «Արցախի» հաղթանակով՝ 2:0: Հանդիպման 39-րդ րոպեին Էդուարդ Ավագյանը բացել է հաշիվը, 80-րդ րոպեին Վարդան Բակալյանը խփել է 2-րդ գոլը: Այս հաղթանակից հետո «Արցախը» 17 միավորով շրջանցում է «Արարատին», իսկ «Գանձասար-Կապանը» 23 միավորով 7-րդ տեղում է:
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Բանանցը» հյուրընկալել էր «Փյունիկին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 2-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ է դարձել Վահագն Այվազյանը: Փյունիկցիները պատասխան գոլը խփել են ավելացված 2-րդ րոպեին. աչքի է ընկել Ռումյան Հովսեփյանը: Վահագն Այվազյանի շքեղ գոլը՝ ստորև. Տուրի մյուս խաղում «Լոռին» «Փյունիկի» մարզաբազայում հյուրընկալել էր […]
Ավելին
Հայկական ֆուտբոլը «տակնուվրա» ենք անում ամբողջովին։ Հայաստանի հավաքականը հիմա գտնվում է ծանրագույն վիճակում. առաջարկում ենք փակուղուց դուրս գալու 4 ճանապարհ, 4 ելք։ Խոսում ենք թե՛ գլխավոր մարզչի, թե՛ գրեթե բոլոր ֆուտբոլիստների եւ թե սպասվող տխուր ապագայից։ Ներկայացնում ենք 3 օտարերկրացի բարձրակարգ մասնագետների, ովքեր, եթե չստանձնեն մեր ընտրանու ղեկը, հետեւանքները կարող են անդառնալի լինել։ Այս տեսանյութը […]
Ավելին
Վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 24-րդ տուրի մեկնարկային տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Հանդիպումը պետք է կայանար Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում, բայց ձնով ծածկված լինելու պատճառով խաղը տեղափոխվել է քաղաքի ակադեմիա: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 10-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը բացել է հաշիվը: Գյումրեցիները պատասխան գոլը խփել են 68-րդ րոպեին. Հենրի Ավագյանի դարպասը գրավել է […]
Ավելին
Հյուսիսային Մակեդոնիայի (նախկին ՆՀՀ Մակոդոնիա) առաջնության 24-րդ տուրում «Ռաբոտնիչկին» հյուրընկալել է «Վարդարին». հյուրերը հաղթել են՝ 0:2: Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Մանոյանը: Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 56-րդ րոպեին: Մանոյանն իր նոր թիմի կազմում 5-րդ հանդիպումն է անցկացրել: «Ռաբոտնիչկին» 31 միավորով 6-րդն է:
Ավելին
Մարզական մամուլում լայնորեն քննարկվում է Աբրահամ Խաշմանյանի և «Արարատի» լեգիոներ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միւև ծագած խնդիրները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023