Հայաստանի հավաքականն իր պատմության լավագույն արդյունքն է գրանցել

Հայաստանի հավաքականն իր պատմության լավագույն արդյունքն է գրանցել

28/03/2021 - 22:56

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում 2։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։

Պարզվում է՝ այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը պատմական նվաճման է հասել։

Ինչպես տեղեկացնում է աշխարհի առաջնությունների պաշտոնական Twitter-ի էջը, Հայաստանի հավաքականն իր պամտության շրջանակում առաջին անգամ որակավորման փուլերի շրջանակում կայացած մեկնարկային երկու խաղերում էլ հաղթում է։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին կայացած Լիխտենշտեյնի դեմ կայացած արտագնա խաղում էլ Խոակին Կապառոսի սաները հաղթել էին 1։0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023