VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում «Արարատ-Արեմենիան» «Ուրարտու-3» մարզադաշտում մրցում է «Փյունիկի» դեմ։ «Արարատ-Արմենիայի» կազմում հանդիպման 45+2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը՝ հաշիվը դարձնելով 1։1։ Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը վերջերս է երևանյան ակումբի հետ պայմանագիր կնքել և իր առաջին իսկ պաշտոնական խաղում բացեց գոլերի հաշիվը «Արարատ-Արմենիայի» […]
Ավելին
Կիպրոսի բարձրագույն առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Անորտոսիսը» Լառնակայում մրցեց «Դոքսայի» դեմ՝ հաղթելով 1։0 հաշվով։ «Անորտոսիսի» կազմում հաղթական գնդակը խփեց հայազգի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով տուգանայինից կատարած փոխանցումից հետո գլխի հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակեց 51 միավոր և առաջնությունը եզրափակեց 4-րդ հորիզոնականում, ինչը հնարավորություն տվեց Թեմուրի Քեցբայայի սաներին «Օմոնիայի», ԱԵԼ-ի, […]
Ավելին
Տևական դադարից հետո վերսկսվեց Հայաստանի VBet Պրեմիեր լիգան ։ 6-րդ տուրից հետաձկված խաղում «Նոան» փետրվարի 19-ին սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»։ Ողջ հանդիպումն անցավ տանտերերի թե՛ խաղային և թե՛ տարածքային մեծ առավելությամբ։ Առաջին խաղակեսի 32-րդ րոպեին «Նոայի» տղաները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ թիմի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը և դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ […]
Ավելին
#Interfootball-ի հերթական տեսանյութի շրջանակում կներկայացնենք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն թոփ-30 գոլերը․ Հենո, Արազ, Մարկոս, Գևորգ Ղազարյան։ Կարճ ասած՝ հայկական հրաշքները։ Հաճելի դիտում!!! Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին. – Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում: – Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Ըստ Transfermarkt-ի՝ կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ «Աստանայի» կազմում է հանդես գալիս նաև Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ Հարոյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկի» (2009-2016թթ․, 170 խաղ, 8 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեկնարկում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզական հավաքը 2021 թ. ընթացքում: Փետրվարի 15-ից 22-ը թիմը, Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ, կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին մասնակցելու համար հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստուհիները. Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ» Մարիամ Նալբանդյան – «Ուրարտու» Անաստասիա Կլիմովա – «Ենիսեյ» (Ռուսաստան) Պաշտպաններ Նելլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբների կազմում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացման արդյունքում նվազել է «Հոֆֆենհայմի» հայազգի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Ադամյանի արժեքը նվազել է 500 հազար եվրոյով՝ դառնալով 3․5 մլն եվրո։ Հավելենք, Սաքոյի ամենաբարձր տրանսֆերային արժեքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին․ այդ […]
Ավելին
1 214 215 216 217 218 283

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023