«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, հոլանդացի հարձակվողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել իտալական գրեթե բոլոր գրանդները։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Նշվում է, որ վերոնշյալ ակումբները կապվել են Դեպայի հետ` փորձելով պարզել նրա հետագա ծրագրերի մասին։ […]
Ավելին
Ավստրալական Լիգա Ա-ի 15-րդ տուրում «Վեսթերն Յունայթեդը» 3:2 հաշվով հաղթել է «Վեսթերն Սիդնեյին»։ Հանդիպման 68-րդ րոպեին «Վեսթերն Յունայթեդի» ձախ պաշտպան Բեն Գարուչիոն «կարիճ» տեսակի հարվածով անհավանական գոլ խփեց` հաշիվը դարձնելով 3:1։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Հավելենք, որ «Վեսթերն Յունայթեդը» վաստակեց 23 միավոր և գլխավորում է Լիգա Ա-ի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Կանանց ֆուտբոլի SheBelieves Cup ընկերական մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում ԱՄՆ հավաքականը 5:0 հաշվով ջախջախել է Նոր Զելանդիային։ Հանդիպման հակահերոս է դարձել Նոր Զելանդիայի կանանց հավաքականի պաշտպան Մեյքալա Մուրը, ով առաջին խաղակեսում հասցրել է դառնալ միանգամից 3 ինքնագոլի հեղինակ։ Հատկանշական է, որ Մուրը «կատարյալ» «անտի հեթ-տրիկի» հեղինակ է դարձել` ինքնագոլերը խփելով աջ և ձախ ոտքերով ու […]
Ավելին
Բելգիայի Պրո լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Էյպենին»։ «Բրյուգեի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին։ 28-ամյա հարձակվողը դրել է հանդիպման վերջակետը` 90-րդ րոպեին խփելով իր թիմի երրորդ գոլը։ Նշենք, որ Ադամյանը «Բրյուգեի» շարքերը համալրելուց հետո առաջին անգամ է դառնում գոլի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հերտայի» դեմ։ Մինչև 62-րդ րոպեն հանդիպումն ընթանում էր հավասար պայքարում ու լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը. 20-րդ րոպեին «ցլերին» առաջ էր մղել Բենջամին Հենդրիքսը, իսկ «Հերտայի» պատասխան գոլը 48-րդ րոպեին խփեց Ստեֆան Յովետիչը։ Այդուհանդերձ, 62-րդ րոպեին տանտերերի կենտրոնական պաշտպան Մարկ-Օլիվեր Կեմպֆը սեփական տուգանային հրապարակում […]
Ավելին
Ռիո դե Ժանեյրոյում ավարտվել է թենիսի ATP-500 դասի մրցաշարը։ Մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին 18-ամյա Կարլոս Ալկարասն ու ATP դասակարգման աղյուսակի 13-րդ ռակետ Դիեգո Շվարցմանը։ Ալկարասը գրեթե առանց խնդիրների մրցակցին հաղթեց 2 սեթում. գրանցվեց 6:4, 6:2 հաշիվները, հանդիպումը տվևեց 1 ժամ 28 րոպե։ Նշենք, որ Կարլոս Ալակարասը կարիրեայի ընթացքում առաջին անգամ հաղթեց ATP-500 դասի մրցաշարում։ […]
Ավելին
Ընթանում է լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրը, որի ավարտին մնացել է երկու հանդիպում, սակայն, անկախ դրանց արդյունքներից, արդեն պարզ է, որ առաջնությունը նոր առաջատար ունի` ի դեմպս «Պոգոն Շեցինի»։ «Պոգոնը», որը Վահան Բիչախչյանի` 90+4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին», վաստակեց 46 միավոր ու շրջանցեց «Լեխին»։ «Լեխն» էլ, իր հերթին, փետրվարի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ։ Ալեսիո Դիոնիզիի թիմն ընթացիկ մրցաշրջանում կարծես գրանդ ակումբների դահիճը դարձած լինի։ «Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) և «Միլանին» (3:1)։ Ընդ որում, ինչպես հայտնում է OptaPaolo-ն, «ներովերդին» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կայացավ հերթական բասկյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ատլետիկը» պարզապես քարը քարի վրա չթողեց Սան Սեբաստիանից ժամանած հյուրերին` ջախջախելով 4:0 հաշվով։ Մարսելինո Գարսիա Տորալի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դանի Վիվիանը, Օյան Սանսեթը, Ինիակի Վիլիամսն ու Իկեր Մունիայինը։ Նշենք, […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Բորուսիա Դորտմունդ» ու «Բորուսիա Մյունխենգլադբախը»։ Հանդիպման մեծ մասում դորտմունդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հյուրերի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։ Հանդիպման հերոս դարձավ «իշամեղուների» ավագ Մարկո Ռոյսը, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 3 գոլային փոխանցում։ Բացի Ռոյսից, […]
Ավելին
1 990 991 992 993 994 2,078

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023