Հայաստանի ֆուտզալի հավաքականն աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում C խմբի շրջանակում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։ Մեր ընտրանին պարզապես քարը քարի վրա չթողեց շոտլանդացիներին` ջախջախելով 11:0 հաշվով։ Ռուբեն Նազարեթյանի սաներից դուբլի հեղինակներ դարձան Ռոդրիգինիոն, Վլադիմիր Սանոսյանն ու Վիտինիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Ժոաո Կարվալիոն, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանն ու Դավիթ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Գնդակը չէր տեղաշարժվում։ «Նոու Կամպում» ամեն ինչ այլ կլինի, իսկ խոտածածկն` ավելի լավը։ Մեզ նույնպես նման աջակցություն է անհրաժեշտ, ինչպես այս մարզադաշտում էր։ Մթնոլորտն այստեղ պարզապես հիասքանչ էր։ Սակայն, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով ու աշխատում է նրան ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Յունայթեդի» մարզչական շտաբը կարծում է, որ հենակետային կիսապաշտպանի գոտու ամրապնդումը ներկա պահին ամենաառաջնայինն է ու այդ դիրքում ակումբը տեսնում է հենց Ֆիլիպսին։ Բացի Կալվին Ֆիլիպսից, մանկունյական ակումբը դիտարկում է նաև Ջուդ Բելինգհեմի […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները նվազագույնը երկու անգամ հանդիպել են Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի հետ, իսկ այդ հանդիպումները դրական ազդեցություն են թողել կողմերի վրա։ Բանն այն է, որ Զահավին ու «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան բավական ջերմ հարաբերություններ ունեն, ինչն էլ կարող […]
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Բուդե Գլիմտ» 2:1 «Ռոմա» «Մարսել» 2:1 ՊԱՕԿ «Ֆեյենորդ» 3:3 «Սլավիա Պրահա» «Լեսթեր» 0:0 ՊՍՎ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լայպցիգ» 1:1 «Ատալանտա» «Այնտրախտ» 1:1 «Բարսելոնա» «Բրագա» 1:0 «Ռեյնջերս» «Վեսթ Հեմ» 1:1 «Լիոն» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց Նորվեգիան ներկայացնող «Բուդե Գլիմտի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ընթացք ստացավ, իսկ «Բուդե Գլիմտին» հաջողվեց 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ «Գայլերի» կազմից 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին` եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումը, իսկ տանտերերի գոլերը 56-րդ ու 89-րդ րոպեներին խփեցին […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, Ֆերրան Տորեսը կարող էր առաջ մղել կատալոնական ակումբին, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Կևին Տրապը։ Որքան էլ զարմանալի է առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հանդիպումն անցնում էր «Այնտրախտի» ֆուտբոլիստների թելադրանքով, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ հարվածում։ Ամեն […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցում է «Այնտրախտի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները գնդակը հիասքանչ խաղարկեցին, ինչի արդյունքում Ֆերրան Տորեսը հավասարեցրեց հաշիվը` այն դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Այնտրախտը» սեփական հարկի տակ մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման 48-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Այնտրախտի» հարձակվող Անսգար Կնաուֆը հեռահար հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ ու բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023