Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 16-րդ տուրում «Նյուելս Օլդ Բոյսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Գոդոյ Կրուսին»։ Տանտերերի միակ գոլը 10-րդ րոպեին խփեց 37-ամյա կիսապաշտպան Պաբլո Պերեսը` մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ակրոբատիկ հարվածով դառնալով անհավանական գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» ձախ պաշտպան Ռենան Լոդին կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Անտառապահները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն բրազիլացի լատերալին, որի դիմաց կվճարեն 5 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» կունենա 30 մլն եվրոյի դիմաց Լոդիի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ալմերիային»։ Անդալուսական ակումբը Լա լիգայի մեկնարկային երեք խաղերում չի ճաշակել հաղթանակի բերկրանքն` այդ ընթացքում կրելով երկու պարտություն։ Ինչպես հայտնում է MisterChip-ը, 1981/82 մրցաշրջանից ի վեր «Սևիլիան» վատագույն մեկնարկն է ունեցել Լա լիգայի շրջանակում։ Այդ ժամանակ ակումբն առաջնության առաջին 3 տուրերից հետո նույնպես իր ակտիվում ուներ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ալմերիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ Խուլիեն Լոպետեգիի թիմը շարունակում է անհաջող մրցելույթները և անդալուսական փոքրիկ դերբիում զիջեց 1:2 հաշվով։ «Ալմերիային» հաղթանակ պարգևեցին Լարժի Ռամազանիի ու Ումար Սադիկի խփած գոլերը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Օլիվեր Տորեսը։ Նշենք, որ «Ալմերիան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը»` «Սան Սիրո» մարզադաշտում, մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Օլիվիե Ժիրուն։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 7 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ 7-ական միավոր […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Յան Զոմերը, ով կատարեց ոչ ավել, ոչ պակաս 19 սեյվ։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Բունդեսլիգայի մեկ հանդիպման ընթացքում կատարած սեյվերի քանակով շվեյցարացի դարպասապահը նոր ռեկորդ է սահմանել։ Զոմերը գերազանցել է «Հերտայի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Շվոլովի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսն» ու «Ռոման» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Թուրինյան ակումբի կազմից 2-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Կարելի է ասել` «բյանկոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելության պայմաններում. 2-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը։ Խփած գոլից հետո էլ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքն ու ուներ խաղային առավելություն, ինչի արդյունքում 25-րդ րոպեին Մանուել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը»` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջին խաղակեսում, չնայած «զինագործներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույնն է, չկարողացան նախքան ընդմիջում բացել հանդիպման հաշիվը։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում էլ` 56-րդ րոպեին, հյուրերը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Ալեքսանդր Միտրովիչի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Նշենք, որ սերբ հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպմումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ «քաղաքաբնակների» համար, ովքեր առաջին կեսից հետո զիջում էին 0:2 հաշվով։ Խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացվեց Ջոն Սթոունզի ինքնագոլից, իսկ 22-րդ րոպեին աչքի ընկավ Յոաքիմ Անդերսենը։ Այդուհանդերձ, երկորդ կեսում Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023