Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում A խմբի շրջանակում մրցեց Նորվեգիայի դեմ: Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ ինչպես խաղային, այնպես էլ տարածքային լուրջ առավելություն՝ մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով: Հանդիպման հերոս դարձավ Իսպանիայի հավաքականի 32-ամյա նորեկ Խոսելուն՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ: Լուիս դե լա Ֆուենտեի թիմի կազմից մեկ անգամ […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Ուելսի հավաքականը Սպլիտի «Պոլյուդ» մարզադաշտում D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ: Չնայած հանդիպման ողջ ընթացքում Զլատկո Դալիչի թիմն ուներ տոտալ առավելություն և 28-րդ րոպեից էլ Անդրեյ Կրամարիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0, միևնույն է, խորվաթները չկարողացան պահպանել ձեռք բերած առավելությունը: Երբ թվում էր՝ ամեն դեպքում, տանտերերը կհաղթեն, […]
Ավելին
Տանժերի «Ստադ Իբն Բատուտա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին Մարոկկոյի և Բրազիլիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:1 հաշվով։ Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեցին Սոֆիան Բուֆալի և Աբդելհամիդ Սաբիրիի խփած գոլերը։ «Պենտակամպիոնների» միակ գոլը խփեց Կազեմիրոն։ Նշենք, որ Մարոկկոն հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին և կմրցի Պերուի […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում D խմբի շրջանակում մրցեց Թուրքիայի դեմ։ Հանդիպման մեկնարկում կողմերը բավական լարված տեսք ունեին, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ շատ արագ բացել հաշիվը։ 10-րդ րոպեին Ալեքսանդր Պետրակովի թիմը կայծակնային հակագրոհ զարգացրեց, ինչի արդյունքում Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։ Բաց թողած գոլեից […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Թուրքիայի դեմ։ Առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ 10-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի կազմից ինքնագոլի հեղինակ դարձավ Օզան Կաբակը, իսկ 35-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց Օրկան Կյոկչուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Թուրքիայի դեմ։ 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հակագրոհ անցկացրեց, ինչից հետո մրցակցի պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը, ինչից հետո մեր ընտրանին բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ն այսօր հրապարակել էր տեսանյութ` նվիրված Հայաստան – Թուրքիա հանդիպմանը, որի շրջանակում ներկայացրել ենք նաև մեր ընտրանու հավանական մեկնարկային կազմը։ Ցանկանում ենք նշել, որ Interfootball-ը գրեթե ամբողջությամբ ճիշտ էր գուշակել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը։ Interfooball-ն առաջարկել էր հետևյալ կազմը. Դարպասապահ – Արսեն Բեգլարյան Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Նաիր Տիկնիզյան […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Տուխելը։ Ըստ Sport Bild-ի թղթակից Քրիստիան Ֆալկի տեղեկությունների` 49-ամյա մասնագետի` մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Բավարիայի»` «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հավանականությունը կտրուկ մեծացել է։ «Տուխելը միայն մեկ փորձ կունենա, որը, միանշանակ, մատչելի չի լինելու։ Այժմ այն կարող է լինել Հարի […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» ցանկանում են ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը և դիտարկում են հենց Մորատայի թեկնածությունը, ում ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համարում է բարձրակարգ ֆուտբոլիստ։ «Միլանը» կանգ է առել 30-ամյա ֆուտբոլիստի […]
Ավելին
1 625 626 627 628 629 2,077

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023