Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն գոլառատ խաղում հաղթեց Ռեալին 🎥

Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն գոլառատ խաղում հաղթեց Ռեալին 🎥

19/01/2024 - 03:08

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ վերջին դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկո Մադրիդն» ու «Ռեալ Մադրիդը»։

Հանդիպումն անցավ անչափ համառ, լարված և դիտարժան պայքարում, որի ընթացքում «հնդկացիները» լրացուցիչ ժամանակում «արքայական» ակումբին հաղթեցին 4:2 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սամուել Լինոն, Ալվարո Մորատանը, Անտուան Գրիզմանն ու Ռոդրիգո Ռիկելմեն։

«Սերուցքայինների» գոլերից մեկը խփեց Խոսելուն, իսկ Յան Օբլակը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» դուրս եկավ Իսպանիայի գավաքի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023