Weekend-ը հագեցած է մի շարք հիանալի ֆուտբոլային դիմակայություններով: Ներկայացնում ենք այսօր և վաղը հայկական հեռուստաեթերում սպասվող հանդիպումները: Ապրիլի 27 Հայաստան. Բարձրագույն խումբ. ATV, YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 14:00. «Փյունիկ» – «Ալաշկերտ» YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 19:30. «Բանանց» – «Արցախ» Անգլիա. Պրեմիեր լիգա. Հ2 հեռուստաընկերություն 15:30. «Տոտենհեմ» – «Ուեսթ Հեմ» Իտալիա. Ա սերիա. 5 TV 20:00. […]
Ավելին
«Ռեալը», ըստ ամենայնի, ակտիվ կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնի է, «արքայական» ակումբի հետաքրքրությունների առանցքում են Էդեն Ազարը և Պոլ Պոգբան: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մադրիդցիները վստահ են ֆուտբոլիստներին ձեռք բերելու հարցում: Չնայած այդ հանգամանքին՝ բանակցություններում էական շարժ դեռևս չկա, կամ գաղտնի է: Ավելի վաղ անգլիական մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ «Չելսիի» […]
Ավելին
Շարունակում է քննարկման առարկա լինել այն հանգամանքը, որ «Արսենալի»՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու դեպքում Մխիթարյանը կկարողանա՞ խաղալ Բաքվում, թե ոչ: Times-ը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն կաջակցի «Արսենալին», որպեսզի հայ ֆուտբոլիստը վիզա ստանա և Ադրբեջան մեկնելու հնարավորություն ունենա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանը չի մեկնել Բաքու մասնակցելու «Ղարաբաղի» հետ հանդիպմանը: Աղբյուրն ընդգծում է նաև այն […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 26-ին կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Նիստի 2-րդ հարցը վերաբերել է «Լոռի» – «Բանանց» հանդիպմանը հյուրերի չմասնակցելուն և Ջևան Չելոյանցի հայտարարությանը: 2. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) խաղի մասին (հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետև «Բանանց» թիմը հրաժարվեց խաղալուց և ինքնակամ լքեց խաղադաշտը) ՈՐՈՇԵՑԻՆ` 2.1. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) (հանդիպումը տեղի չունենալու, «Բանանց» […]
Ավելին
Այսօր՝ մարտի 26-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի Մ16 հավաքականների հանդիպումը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաղթել են մեր ընտրանու ֆուտբոլիստները՝ 6:5 հաշվով,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-16 հավաքական՝ 12. Ռաֆայել Մանասյան, 2. Էդգար Թամազյան, 3. Վահրամ Մախսուդյան, 4. Ստյոպա […]
Ավելին
Իտալիայի Գավաթի խաղարկության կիսարեզրափակիչ պատասխան խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 3:3, և «Ատալանտան» 5:4 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է գալիս եզրափակիչ: 3-րդ րոպեին Մուրիելի գոլին 11 րոպե անց Իոսիպ Իլիչիչը հավասարեցրել է հաշիվը: 69-րդ րոպեին Գոմեսը խփել է հաղթական գոլը: «Ատալանտան» Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակչում մրցելու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրն ավարտվեց «Խետաֆե» – «Ռեալ» հանդիպումով: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ: Այս ոչ-ոքիից հետո Զիդանի գլխավորած թիմը 65 միավորով է 3-րդ հորիզոնականը զբաղեցնում՝ «Աթլետիկոյին» զիջելով 6 միավոր, իսկ «Բարսելոնային»՝ 15: «Խետաֆեն», որը լուրջ պայքար է մղում առաջին անգամ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար, հաջորդում է «Ռեալին»՝ 55 միավորով գտնվելով 4-րդ տեղում:
Ավելին
Ապրիլի 25-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկել է ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը, որն առաջին անգամ անցկացվում է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարությամբ: ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 12 մարզիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Արթուր Ասոյանը, Վահե Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը, Պատրիկ Պապյանը, Էդգար Թորոսյանը, Մանուկ Սարգսյանը, Տիգրան […]
Ավելին
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Արարատ-2»-ը 0:4 հաշվով պարտվել է «Բանանց-2»-ին: Արարատցիները հարգել են թիմակից Մուշեղ Ղևոնդյանի հիշատակը, ով օրեր առաջ զոհվել էր հրազենային կրակոցներից հետո:
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում: Bild-ը հայտնում է, որ 19-ամյա կիսապաշտպանին մադրիդյան ակումբում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Բորուսիան» խաղացողի դիմաց մտադիր է պահանջել առնվազն 180 մլն եվրո: Սանչոն դորտմունդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում խփել է 11 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025