«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1): «Դա հիանալի էր: Ես տղաներին ասացի, որ մենք հոգեբանորեն լավ ենք տրամադրված: Լավ կազմակերպված էինք, բարձր պրեսինգ էինք անում, գործում էինք դաշտի բոլոր հատվածներում, բայց մրցակցի խաղացողները գնդակի ցանկացած հեռացում վերածում էին հակագրոհի և մենք պետք է կարողանայինք դա ուղղել: […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Marca-ն, կողմերը պրակտիկորեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքը կարող է տեղի ունենալ արդեն մոտակա օրերին: Նշվում է նաև, որ 28-ամյա բելգիացին մտադիր է մեկնել Մադրիդ, որպեսզի ուսումնասիրի քաղաքը և ընտրի ապրելու տարբերակներ:
Ավելին
Weekend-ը հագեցած է մի շարք հիանալի ֆուտբոլային դիմակայություններով: Ներկայացնում ենք այսօր և վաղը հայկական հեռուստաեթերում սպասվող հանդիպումները: Ապրիլի 6 Հայաստան. Բարձրագույն խումբ. YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 14:00. «Գանձասար-Կապան» – «Բանանց» Անգլիա. FA Cup. Հ2 հեռուստաընկերություն 20:30. «Մանչեսթեր Սիթի» – «Բրայթոն» Իտալիա. Ա սերիա. 5 TV 20:00. «Յուվենտուս» – «Միլան»22:30. «Սամպդորիա» – «Ռոմա» Իսպանիա. Լա լիգա. […]
Ավելին
Գերմանական 2-րդ Բունդեսլիգայի հերթական տուրում «Յան Ռեգենսբուրգը» 2:1 հաշվով հաղթել է «Բոխումին»: Հանդիպման 62-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի մկրատաձև ոճով գոլային փոխանցում է կատարել, որից հետո թիմակիցը գոլ է խփել:
Ավելին
«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Իլաիշ Մորիբայի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Marca-ն հայտնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի համար սահմանվել է 100 միլիոն եվրո հրաժարագին: Մորիբան գվիենական ծագմամբ իսպանացի է, ով համարվում է Լա Մասիայի լավագույն սաներից մեկը: Ավելի վաղ խաղացողով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին»:
Ավելին
ԱՊԼ-ի 33-րդ տուրում կայացավ «Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը: «Սրբերը» պարտվեցին 1:3 հաշվով: Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Շեյ Լոնգը բացել է հաշիվը: 36-րդ րոպեին Կեյտան խփել է պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Սալահն արագ հակագրոհի վերջնամասում գնդակն ուղարկել է դարպասը: 6 րոպե անց էլ Ֆիրմինոյի հաշվենկատ փոխանցումից հետո հարձակման կրակագծում հայտնված Ջորդան […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 5-ին՝ Հյուսիսային պողոտա 8 հասցեում (Եվրոպայի հրապարակ), տրվեց Եվրոպայի Մ19 առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Պողոտայի ողջ խորությամբ տեսանելի հսկա ժամացույցին կմարեն վերջին 100 օրվա րոպեները: Եվրոպայի 7 լավագույններին կմիանա կազմակերպիչ Հայաստանի ընտրանին: Եվրոպայի՝ տարիքային այս խմբի առաջնության եզրափակիչ փուլին Հայաստանը կմասնակցի 2-րդ անգամ: Առաջին անգամ հայկական ընտրանին մասնակցել է 2005-ին: Հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես […]
Ավելին
«Այնտրախտի» առաջատար Լուկա Յովիչը շատ մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Bild-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը և 21-ամյա հարձակվողը վերջնական համաձայնության են եկել: Նշվում է, որ «Ռեալը» 50 միլիոն եվրո կվճարի տրանսֆերի համար: Խաղացողի հետ 6-ամյա պայմանագիր կկնքվի: Յովիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնան»: Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Յովիչը 25 հանդիպման է մասնակցել՝ խփելով 16 գոլ:
Ավելին
Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ,- հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Մարտին կայացած 4 հանդիպումների ընթացքում արգենտինացին 6 գոլ է խփել: «Բարսելոնայի» ավագը և առաջատարն այս մրցաշրջանում մրցանակին արժանանում է 5-րդ անգամ: 6 անգամ ստանալով՝ առաջատարն Անտուան Գրիզմանն է:
Ավելին
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումից իր սպասումներով: Կատալոնացիները 31-րդ տուրից առաջ մադրիդցիներին գերազանցում են 8 միավոր: -Դուք լավատեսության առիթ ունե՞ք՝ հաշվի առնելով, որ հյուրընկալվելիս դեռ չեք հաղթել «Բարսելոնային»: -Մենք ոչ մի անգամ չենք հաղթել այնտեղ: Իհարկե, սուպեր լավատեսորեն եմ տրամադրված: Չեմպիոնության շանսը պահպանելու մեր միակ հնարավորությունը հաղթանակն է «Կամպ […]
Ավելին
1 1,830 1,831 1,832 1,833 1,834 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023