Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրն ավարտվեց «Խետաֆե» – «Ռեալ» հանդիպումով: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ: Այս ոչ-ոքիից հետո Զիդանի գլխավորած թիմը 65 միավորով է 3-րդ հորիզոնականը զբաղեցնում՝ «Աթլետիկոյին» զիջելով 6 միավոր, իսկ «Բարսելոնային»՝ 15: «Խետաֆեն», որը լուրջ պայքար է մղում առաջին անգամ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար, հաջորդում է «Ռեալին»՝ 55 միավորով գտնվելով 4-րդ տեղում:
Ավելին
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Արարատ-2»-ը 0:4 հաշվով պարտվել է «Բանանց-2»-ին: Արարատցիները հարգել են թիմակից Մուշեղ Ղևոնդյանի հիշատակը, ով օրեր առաջ զոհվել էր հրազենային կրակոցներից հետո:
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում: Bild-ը հայտնում է, որ 19-ամյա կիսապաշտպանին մադրիդյան ակումբում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Բորուսիան» խաղացողի դիմաց մտադիր է պահանջել առնվազն 180 մլն եվրո: Սանչոն դորտմունդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում խփել է 11 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կիսվել է ԱՊԼ-ի շրջանակներում «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպումից իր սպասումներով: «Կիրակի օրը մեծ խաղ է լինելու: Մենք և երկրպագուները պետք է պատրաստվենք կիրակնօրյա հանդիպմանը: Իարկե՝ մենք ուսումնասիրել ենք հակառակորդին, բայց եկեք ուղղակի հոգանք այն մասին, որ կիրակի դուրս գանք խաղադաշտ նույն վերաբերմունքով և ավելի որակով գործենք հակառակորդի դարպասի […]
Ավելին
«Վիտեսի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», ամռանը կարող է այլ թիմ տեղափոխվել: Ինչպես հայտնում է De Telegraaf -ը, «Այաքսն» այժմ բանակցում է «Ռեալի» հետ 20-ամյա նորվեգացուն ձեռք բերելու համար: «Այաքսը» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել: Մադրիդցիները դեռևս չեն շտապում վաճառել Էդեգորի տրանսֆերը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հույս է հայտնել, որ մի օր հանդես կգա Ա սերիայում: «Ա սերիայում խաղալը երազանք է: Հուսով եմ, որ ուշ թե շուտ կկարողնամ խաղալ այնտեղ, բայց հիմա ես կենտրոնացած եմ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա»,- ասել է Լուկակուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:
Ավելին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Վուլվերհեմփթոնից» կրած պարտության մասին (1:3): «Մենք մինչև հանդիպման սկիզբը գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ «Վուլվերհեմփթոնը» ամբողջ մրցաշրջանի ընթացքում հզոր է խաղում, լավ է գործում պաշտպանությունում, իսկ հարձակման գծումունեն շատ արագ խաղացողներ: Նրանք խաղացին շատ կազմակերպված, դժվար էր նրանց կոտրելը: Առաջին 25 րոպեները մենք հիանալի սկսեցինք, կառավարում […]
Ավելին
«Ման Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն ամփոփել է ԱՊԼ-ի շրջանակներում ՄՅՈւ-ի դեմ կայացած հանդիպումը (0:2): 23-ամյա գերմանացին դարձավ այս հանդիպման երկրորդ գոլի հեղինակը: «Սա բարդ խաղ էր: Առաջին կեսում մենք պրոբլեմներ ունեինք, բայց արդյունքում մենք ամեն ինչ ճիշտ արեցինք: Մենք համբերություն դրսևորեցինք և ցույց տվեցինք մեր ֆուտբոլը: Գվարդիոլան մեզ միշտ փորձում է օգնել տեսնել, թե ինչն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է ավարտել «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը՝ 1:1: Հանդիպման մեկնարկից 7.69 վայրկյան անց Շեյն Լոնգը բացել է հաշիվը՝ խփելով ԱՊԼ-ի պատմության ամենաարագ գոլը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000 թվականին. «Տոտենհեմի» պաշտպան Լեդլի Քինգը գոլ էր խփել մեկնարկից 9.82 վայրկյան անց:
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալավեսին». տանտերերը պարտվեցին՝ 0:2: Հանդիպման 54-րդ րոպեին կատալոնական թիմը հիանալի կոմբինացիա է խաղարկել, որի վերջնամասում Ալենյան գոլ է խփել՝ բացելով հաշիվը: 6 րոպե անց Սուարեսը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը: «Բարսելոնայի» ավագ և առաջատար Մեսսին պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 61-րդ րոպեին:
Ավելին
1 1,806 1,807 1,808 1,809 1,810 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023