Սանսեբաստիանցիները  դիմացան Ռեալի ճնշմանը🎥

Սանսեբաստիանցիները դիմացան Ռեալի ճնշմանը🎥

21/09/2020 - 00:57

Իսպանական Լա լիգայի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև գործող չեմպիոն «Ռեալը», որը առաջին տուրի իր հանդիպումը բաց էր թողել։ 2-րդ տուրում Զինեդին Զիդանի թիմը հյուրընկալվել էր «Ռեալ Սոսիեդադին» և չկարողացավ կոտրել տանտերերի դիմադրությունը։

Խաղի մեծ մասում «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ունեին խաղային և տարածքային առավելություն, սակայն այդ ամենն այդպես էլ չհաջողվեց վերածել խփած գոլերի, իսկ որոշ դրվագներում նույնիսկ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը կարող էր հաղթանակ կորզել, սակայն, այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց այս խաղում։

Այսպիսով, խաղն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ կողմերը կիսեցին միավորը։ «Ռեալ Սոսիեդադը» առաջնությունը սկսել է երկու ոչ-ոքիով, իսկ «Ռեալն» էլ վաստակեց իր առաջին միավորը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023