Ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Դորտմունդն» ու «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Էվերտոնին»։ Հանդիպման 90+5-րդ րոպեին, երբ մերսիսայդյան ակումբը նետվել էր առաջ՝ փրկելու հանդիպումը, «Յունայթեդի» ֆուտբոլիստները գոլային հակագրոհ իրականացրին․ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո Էդինսոն Կավանաին բացեց իր գոլերի հաշիվը Պրեմիեր լիգայի շրջանակում։ Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանաին բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 5-ին է պայմանագիր կնքել «կարմիր սատանաների» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Էվերտոնին»։ Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեցին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները, իսկ գոլի հեղինակ դարձավ Բերնարդը։ Նախքան ընդմիջման գնալը Օլե-Գունար Սուլշերի թիմը ոչ միայն հավասարեցրեց , այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։ Երկրորդ խաղակեսում էլ մանկունյական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և հնարավորություն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայամանգիր է կնքել Սարգիս Ադամյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա հայազգի կիսապաշտպանը «գյուղացիների» կազմում կմնա մինչև 2023 թվականը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2019 թվականի ամռանն է 1․5 մլն եվրոյի դիմաց «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել «Հոֆֆենհայմ», իսկ մինչև այժմ ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և […]
Ավելին
Բելառուսի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Նեմանը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով հաղթել է հետնապահ «Սմոլևիչին»։ Հյուրերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը, ով դարձել է դուբլի հեղինակ։ 28-ամյա ֆուտբոլիստը գոլերը խփել է 38 և 59-րդ րոպեներեին, իսկ խաղադաշտում իր տեղը զիջել է 86-րդ րոպեին։ Հայազգի ֆուտբոլիստը Բելառուսի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 11-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հունվարին «Բարսելոնայից», ամենայն հավանականությամբ, կհեռանա միանգամից 5 ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալանոկան ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում չեն մտնում Ուսման Դեմբելեն, Սամուել Ումտիտին, Մարտին Բրեյթվեյթը, Խունիոր Ֆիրպոն և Կառլես Ալենյան։ Այս բոլոր խաղացողները, հավանական է, որ կվաճառվեն, իսկ դրանից ստացված ողջ գումարը կներդրվի «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեմային և «Մանչեսթեր Սիթիի» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատարներից «Էվերտոնը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 16։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առնանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Էվերտոնի» ներկայիս կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, երբ դեռևս հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, 2019 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Բանն այն է, որ այդ ժամանակ «արքայական» ակումբը «Յունայթեդին» առաջարկել է փոխանակում իրականացնել։ Ըստ այդ գաղափարի՝ Խամեսը պետք է համալրեր «կարմիր սատանաների» շարքերը, իսկ հակառակ ուղղությամբ Պոլ Պոգբան, ում դիմաց «Ռեալը» […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, հնարավոր է, որակազրկվի հոկտեմբեի 24-ին կայացած Էլ կլասիկոյից հետո («Բարսելոնա» 1։3 «Ռեալ») հանդիպման գլխավոր մրցավարին և VAR-համակարգը խիստ քննադատության ենթարկելու համար։ Այդ մասին տեղեկացնում է AS-ը։ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցույթների կոմիտեն կարգապահական գործ է հարուցել հոլանդացի մասնագետի դեմ։ Ըստ նոր կանոնակարգի՝ 57-ամյա մարզչին սպառնում է 2-12 խաղյա որակազրկում, ինչպես […]
Ավելին
1 1,493 1,494 1,495 1,496 1,497 2,033

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023