Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց չեմպիոնության համար պայքարող «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Մադրիյան ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Անխել Կոռայի փոխանցումից հետո աչքի ընկավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ Խփած գոլից հետո էլ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները 15-րդ րոպեին կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Սաուլ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» «ՎՏԲ Արենա» մարզադաշտում մրցեց «Ուրալի» դեմ, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Հանդիպման 71-րդ րոպեին մոսկովյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը՝ եզրափակելով Կոնստանտին Տյուկավինի փոխանցումը։ Հավելենք, որ Զախարյանը ՌՊԼ-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Մադրիդյան ակումբի կազմից այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց Լուկաս Վասկեսը, ով, սակայն, 43-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը՝ դաշտում տեղը զիջելով Ալվարո Օդրիոսոլային։ Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, Վասկեսը վնասել է ձախ ոտքի խաչաձև […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Հանդիպման 84-րդ րոպեին վիճահարույց դրվագ եղավ, երբ Մարտին Բրեյթվեյթն ընկավ մրցակցի տուգանային հրապարակում Ֆերլան Մենդիի հետ բախումից հետո, ինչից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը պահանջում էին 11-մետրանոց հարված։ Երբ հանդիպումն ավարտվել էր, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար […]
Ավելին
Ապրիլի 10-ին իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կայացավ պատմության 245-րդ Էլ կլասիկոն , որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Պարտությունը «Բարսելոնայի» համար կարող է ճակատագրական լինել ինչպես Լա լիգայի հետագա չեմպիոնական պայքարում, այնպես էլ՝ Ռոնալդ Կումանի՝ աշխատանքից ազատման համար բավարար հիմքեր ստեղծել, եթե, իհարկե, կատալոնական ակումբը մրցաշրջանը չավարտի առաջին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, հայ ֆուտբոլիստ Նարեկ Գասպարյանը հայտնվել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Լևանտեի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանի ֆուտբոլիստն այժմ փորձաշրջան է անցնում վալենսիական ակումբի համար, որը կտևի մի քանի շաբաթ, ինչից հետո կողմերի միջև, հնարավոր է, կնքվի 1 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Նարեկ Գասպարյանը ներկա պահին ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ» 2։1 «Բարսելոնա» խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Սերժի Ռոբերտոն ․ «Մենք պայքարեցինք մինչ վերջ։ «Ռեալը», հատկապես առաջին խաղակեսում, շատ փակ էր խաղում։ Խաղավարտին մոտ մեր բախտն այնքան էլ չբերեց․ հարվածեցինք դարպասաձողին։ Շատ ցավալի է, քանի որ ոչ-ոքի արդյունքն այնքան էլ վատ չէր լինի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը․ «Կարծում եմ՝ եթե դուք դիտել եք հանդիպումը և Բարսելոնայից եք, ապա բարկացած եք և դժգոհ մրցավարի կայացրած երկու որոշումներից։ Առաջին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացավ պատմության 245-րդ Էլ կլասիկոն․ «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, արգենտինացի հարձակվողն անցկացրեց իր 45-րդ Էլ կլասիկոն՝ կրկնելով «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ռեկորդը, ով այդ խաղը բաց թողեց վնասվածքի պատճառով։ Այժմ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալը» սեփական դաշտում 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբի կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց թիմի ավագ Լեո Մեսսին, ում չհաջողվեց աչքի ընկնել որևէ արդյունավետ գործողությամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, կայացած վերջին 7 Էլ կլասիկոներում արգենտինացի ֆուտբոլիստը աչքի չի ընկել ո՛չ գոլով, ո՛չ էլ գոլային […]
Ավելին
1 1,250 1,251 1,252 1,253 1,254 2,006

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023