Բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Բարսելոնա»։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Խավին թույլատրել է «բլաուգրանասի» ղեկավարությանն իրականցնել այս տրանսֆերը։ Խավին ու Ալվեսը միասին երկար տարիներ հանդես են եկել «կապտանռնագույնների» կազմում, այդ պատճառով էլ 41-ամյա մասնագետը ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի բրազիլացի պաշտպանի հետ։ Խավին կարծում է, […]
Ավելին
«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մի շարք փոփոխություններ է կատարել թիմի ֆուտբոլիստների սննդակարգում։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մարզումներից մեկից հետո իտալացի մասնագետը մի շարք ֆուտբոլիստների ասել է, որ նրանք ավելորդ քաշ ունեն։ Հաղորդվում է, որ իտալացի մասնագետի որոշմամբ «խցանների» ֆուտբոլիստները պետք է պարտադիր ճաշեն ողջ թիմով։ Բացի դրանից, նրանց ճաշացանկից հանվել են ծանր […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետագա կարիերան վտանգված է` սրտի հետ խնդիրների հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով Catalunya Radio-ին, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ արգենտինացի ֆուտբոլիստի սրտի խնդիրները սպասվածից ավելի լուրջ են։ Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստին բժիշկները տեղյակ են պահել, որ, հնարավոր է, նա չկարողանա այլևս շարունակել կարիերան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին […]
Ավելին
Ըստ ESPN-ի ունեցած տեղեկությունների` 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» բյուջեն խիստ սահմանափակ է լինելու։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի տրանսֆերային բյուջեն լինելու է 10 մլն եվրոյից քիչ։ Ավելի վաղ «բլաուգրանասի» գործադիր տնօրեն Ֆերրան Ռևերտերը հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը կազմն ամրապնդելու համար ունենալու է 20 մլն եվրո, սակայն Պեդրիի ու Անսումանե […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Էկվադորի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Վենեսուելայի դեմ։ Գոնսալո Ալֆարոյի սաները, ովքեր ընթացիկ որակավորման փուլի բացահայտումն են, շարունակում են վստահ քայլերով շարժվել դեպի աշխարհի առաջնություն և 1:0 հաշվով հաղթեցին խմբի ակնհայտ հետնահին։ Էկվադորցիներին հաղթանակ պարգևեց 41-րդ րոպեին Պիերո Հինկապիի խփած միակ գոլը։ Չիլիի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Սան Պաուլոյի «Նեո Կիմիկա Արենա» մարզադաշտում մրցեց Կոլումբիայի ընտրանու դեմ։ Տիտեի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն ընդամենը մեկ գնդակ կարողացան ուղարկել հյուրերի դարպասը։ Հանդիպման միակ գնդակը 72-րդ րոպեին խփեց Լուկաս Պակետան։ Այսպիսով, «պենտակմպիոնները» հաղթեցին 1:0 հաշվով […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով ցավալի պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Տեսանյութը` ՀՖՖ-ի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։ Հանսի Ֆլիկի սաները պարզապես «չնկատեցին» մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։ «Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակներ դարձան Թոմաս Մյուլլերն ու Լերոյ Սանեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Իլկայ Գյունդողանը, Մարկո Ռոյսը և Ռիդլե Բակուն, իսկ Դանիել Քաուֆմանն ու […]
Ավելին
Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Եվրո-2023-ի որակավորման փուլի 6-րդ տուրում H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի իրենց տարեկիցների հավաքականի դեմ։ Ցավոք, Ռաֆայել Նազարյանի սաները չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ և պարտվեցին 0:7 հաշվով։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակներ դարձան Արնո Կալիմուենդո Մուինգան ու Սոֆիան Դիոպը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաքսենս Կակերեն, Ռայան Չերկին և Էնցո Լե […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը H խմբում մրցեց Կիպրոսի ընտրանու դեմ։ Վալերի Կարպինի սաները քարը քարի վրա չթողեցին կիպրոսցիներին` ջախջախելով 6:0 հաշվով։ Ռուսների կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Երոխինը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆյոդոր Սմոլովը, Անդրեյ Մոստովոյը, Ալեքսեյ Սուտրոմինն ու Անտոն Զաբոլոտնին։ Այս հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակեց 22 […]
Ավելին
1 1,091 1,092 1,093 1,094 1,095 2,077

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023