Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդի Հաուն։ «Կաչաղակները» 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ անգլիացի մասնագետն իր կարիերայի ընթացքում երկու անգամ մարզել է «Բորնմութը» (2008-2011 և 2012-2020 թթ.), մեկ անգամ էլ` «Բյորնլին» (2011-2012 թթ.)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ։ Այս անգամ տեսանյութը նվիրված է Հայաստանի հավաքականի նորեկ, կիսապաշտպան Լուկաս Սելարայանին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հավաքականի վերջին մի քանի հանդիպումներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
2021/22 մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, «Ռեալ Մադրիդից» հեռանան միանգամից 6 ֆուտբոլիստներ, որոնց ակումբում մնալը ֆինանսապես անհարմարություններ կարող են առաջացնել։ Ինչպես տեղեկաղնում է AS-ը, խոսքը Լուկա Յովիչի, Մարսելոյի, Խեսուս Վալյեխոյի, Գարեթ Բեյլի, Իսկոյի և Էդեն Ազարի մասին է։ Էդեն Ազարի` ակումբից հեռանալու տարբերակը դեռ քննարկվում է, քանի որ «Ռեալի» մարզչական շտաբը դեռ նրան հավատում է` […]
Ավելին
Խավին պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Այսօր` նոյեմբերի 8-ին, 41-ամյա մասնագետը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի ուղեկցությամբ «Նոու Կամպ» մարզադաշտում ներկայացավ հանրությանը ` որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ, որտեղ էլ կողմերը ստորագրեցին նախապես համաձայնեցրած պայմանագիրը։ Խավին «Նոու Կամպում» հավաքված երկրպագուների համար փոքրիկ ճառ էր պատրաստել. «Ես, իրոք, երախտապարտ եմ ակումբին ու բոլոր երկրպագուներին։ Այս ամենն անհավանական […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 9-ին, «Բարսելոնան» Խավիին կներկայացնի որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, այդ արարողությանը ծրագրում է ներկա լինել նաև Պեպ Գվարդիոլան, ով ներկայումս մարզում է «Մանչեսթեր Սիթին»։ Հիշեցնենք, որ Խավին, որպես ֆուտբոլիստ, 2008-2012 թթ. «Բարսելոնայի» կազմում հանդես է ելել հենց Գվարդիոլայի գլխավորությամբ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չիկագո Ֆայրին»։ «Կալամբուսի» կազմում հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով 31-րդ րոպեին դարձել է նաև գոլի հեղինակ։ Ստորև ներկայացնում ենք 29-ամյա ֆուտբոլիստի` «Չիկագո Ֆայրի» դեմ խաղում գրանցած վիճակագրությունը։ Սելարայանը այդ հանդիպման համար Whoscored կայքի կողմից ստացել […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չիկագո Ֆայրին»։ Հանդիպման 31-րդ րոպեին «Կալամբուսի» կազմից աչքի ընկավ հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` բացելով խաղի հաշիվը։ Տանտերերի կազմից 58-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Միգել Բերին։ Այս հաղթանակից հետո «Կալամբուս Քրյուն» վաստակեց 47 միավոր և Արևելյան կոնֆերենցիայի շրջանակում մրցաշրջանն ավարտեց 9-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից «Օսասունայի» դեմ։ Ծանր ընթացք ստացած խաղում` «Ռեալ Սոսիեդադը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու երկրորդ խաղակեսում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Պամպլոնան ներկայացնող ակումբի դարպասը. նախ 72-րդ րոպեին աչքի ընկավ Միկել Մերինոն, ապա 82-րդ րոպեին` Ադնան Յանուզայը։ Այս հաղթանակից հետո Իմանոլ […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցում է «Չիկագո Ֆայրի» դեմ։ Հանդիպման 31-րդ րոպեին «Կալամբուսին» առաջ մղեց հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` բացելով խաղի հաշիվը։ Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 12-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 11-րդ րոպեին «Ինտերը» 11-մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացեց Հական Չալհանօղլուն` գրավելով իր նախկին թիմի դարպասը։ «Միլանը» շատ արագ ուշքի եկավ բաց թողած գոլից հետո. 17-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո […]
Ավելին
1 1,063 1,064 1,065 1,066 1,067 2,045

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023