«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն Աֆրիկայի Ազգերի գավաթը հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություններով. «Սա իմ լավագույն օրն է և լավագույն մրցանակը։ Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան և մի շարք այլ տիտղոսներ, սակայն այս մեկը յուրահատուկ է, ավելի կարևոր։ Երբ ես չիրացրի առաջին 11-մետրանոցը, մեծ հարված էր ինձ համար, սակայն թիմակիցներս մոտեցան ինձ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի հետ։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 26-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022/23 մրցաշրջանից։ Գերմանացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։ Հավելենք, որ Նիկլաս Զյուլեն […]
Ավելին
Անկասկած, Կատալոնիայի մարզական օրացույցի ամենակարևոր օրը Լա լիգայի կատալոնական դերբին է, որի շրջանակում մրցում են «Բարսելոնան» ու «Էսպանյոլը»։ Այդ հանդիպումը մեծ հանրաճանաչություն ունի, իսկ խաղի օրը քաղաքը վերածվում է աշխարհի կենտրոնի։ Այս դիմակայությունը մոտ 100 տարվա պատմություն ունի, որի սկիզբը համընկնում է Բարսելոնայում կազմակերպված ֆուտբոլային առաջին միջոցառումների անցկացմանը, որը տեղի է ունեցել Լա լիգայի հիմնադրումից […]
Ավելին
Իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոն շուտով կդառնա «Սամպդորիայի» ֆուտբոլիստ։ Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, հայտնում է, որ «Սամպդորիան» փոխարինող է փնտրում ակումբի հարձակվող Մանոլո Գաբիադինիի համար, ով ծանր վնասվածք է ստացել։ Ջենոական ակումբի ընտրությունը կանգ է առել Ջովինկոյի վրա, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Սպասվում է, որ 35-ամյա […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ Սթիվ Կուպերի սաները հերթական անակնկալը մատուցեցին և այժն էլ պայքարից դուրս թողեցին «Լեսթերին»։ «Նոթինգհեմ Ֆորեսը» պարզապես շոկի ենթարկեց «աղվեսներին»` ջախջախելով 4:1 հաշվով։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆիլիպ Զիկերնագելը, Բրենան Ջոնսոնը, Ջո Ուորալն ու Ջեդ Սպենսը, իսկ «Լեսթերի» միակ […]
Ավելին
Ֆրանիական Լիգա 1-ի 23-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Լիլի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։ Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դանիլու Պերեյրան, մեկական անգամ էլ աչքի ընկան Պրեսնել Կիմպեմբեն, Կիլիան Մբապեն ու Լեո Մեսսին։ «Լիլի» միակ գոլն էլ խփեց Սվեն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ թուրինյան ակումբի թելադրանքով, ինչն էլ նպաստեց, որ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթեց 2:0 հաշվով։ «Բյանկոներիներին» հաղթանակ պարգևեցին թիմի նորեկների` Դուշան Վլահովիչի ու Դենիս Զաքարիայի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո «ծեր սինյորան» վաստակեց 45 միավոր, շրջանցեց «Ատալանտային» և բարձրացավ Չեմպիոնների լիգայի գոտի` 4-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն` միայն մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ «Գրանադայի« ֆուտբոլիստները մինչև 74-րդ րոպե դիմացան ճնշմանը, սակայն Մարկո Ասենսիոն հիշեցրեց իր ֆիրմային հեռահար հարվածների մասին` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Եգիպտոսի դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին սենեգալցիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Սադիո Մանեն, սակայն նրա հարվածից հետո Եգիպտոսին փրկեց դարպասապահ Գաբասակին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Սենեգալի հավաքականն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն Ալիու Սիսեի սաներին ամեն անգամ չէր հերիքում դիպուկությունը։ Հանդիպման հիմնական […]
Ավելին
Լիգա 1-ի 23-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Լիլի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից աչքի ընկավ Լեո Մեսսին, ով էլ ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը` հաշիվը դարձնելով 3:1։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողն առաջին գոլը խփեց Լիգա 1-ի արտագնա հանդիպման շրջանակում։ Հատկանշական է, որ 34-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում գոլի հեղինակ չէր դարձել […]
Ավելին
1 1,002 1,003 1,004 1,005 1,006 2,077

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023