Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս միավորը կիսեց «Լեչչեի» հետ՝ խաղն ավարտելով 1։1 հաշվով։ Հանդիպման 20-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ջուլիո Դոնատին չափազանց կոպիտ խախտում թույլ տվեց «ներաձուրիների» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Բարելայի նկատմամբ, որի համար ստացավ ընդամենը դեղին քարտ։
Ավելին
Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի տեղափոխությունը «Միլան» կարող է չկայանալ, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Ինչպես տեղեկացնում է Sportske Novosti-ն, խաղացողի համար պայքարին միացել են նաև «Լայպցիգն» ու «Վուլվերհեմպտոնը»։ Բունդեսլիգայի առաջատարը խաղացողի տրանսֆերի համար առաջարկել է 16 մլն եվրո, սակայն խորվաթական ակումբը դեռևս չի պատասխանել այդ առաջարկին։ Եզրային հարձակվողը ակումբի ղեկավարությանը […]
Ավելին
Անգլիա Կառլո Անչելոտին «Էվերտոնի» համար նախապատրաստում է առաջին խոշոր տրանսֆերը։ Daily Mail-ի տեղեկություններով անգլիական ակումբը պատրաստվում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» հենակետային կիսապաշտպան Էմրե Ջանին, ով ակումբի կազմում կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ «Բյանկոներիները» 26-ամյա խաղացողի դիմաց պահանջում են 30 մլն եվրո։ «Լիվերպուլը» սկսել է հետևել «Նիցայի» 17-ամյա պորտուգալացի պաշտպան Պեդրու Բրազաուի խաղին։ Երիտասարդ խաղացողը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 20-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում չեմպիոնության համար պայքարող «Լացիոն» «Օլիմպիկո» մարզադաշտում 5։1 հաշվով ջախջախեց Կլաուդիո Ռանիերիի գլխավորած «Սամպդորիային»: Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Չիրո Իմոբիլեն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ առաջնության շրջանակում իր գոլերի թիվը հասցնելով 23-ի։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆելիպե Կայսեդոն ու Բաշտուշը։ Ջենովական ակումբի կազմից միակ գնդակը […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն մեղադրել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Ըստ պորտուգալացի մասնագետի՝ Կոնտեն հարգալից չի վերաբերվում լոնդոնցիների 27-ամյա Քրիստիան Էրիկսենի շուրջ ձևավորված իրավիճակին։ Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային սագան արդեն շարունակվում է մի քանի շաբաթ։ Վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողները Անտոնիո Կոնտեին հարց ուղղեցին այդ թեմայով։ Իտալացի մասնագետը խուսափելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ։ Գործարքն, ըստ transfermakrt.com-ի, արժեցել է 1․5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվել է 6 ամսվա պայմանագիր, իսկ այդ ժամանակահատվածի համար անգլիացի 34-ամյա խաղացողը կվաստակի 6 մլն եվրո։ Խաղացողը հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
Ավելին
Զագրեբի «Դինամոյի» եզրային կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Sportske Novosti-ի տեղեկություններով, «ռոսոներիները» խաղացողի համար կվճարեն 20+5 մլն եվրո։ Եվս 5 մլն եվրո խորվաթական ակումբը կստանա, եթե «Միլանը» հետագայում վաճառի Օլմոյի տրանսֆերը։ «Միլանը» 21-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է նաև խաղացողի անձնական պայմանագիրը։ Իսպանացի խաղացողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչը 2025 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի 2,5 […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը չի ցանկանում, որպեսզի թիմի չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ակումբից և արգելափակել է նրա տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ Սետյենը հավատացած է, որ Վիդալը կարող է աջակցել «Բարսելոնային» մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խորացնել պահեստայինների նստարանը։ Ըստ La Repubblica-ի՝ կողմերը բանակցում են փոխանակում իրականացնելու շուրջ։ Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կհամալրի «ծեր սինյոռայի» կազմը, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին՝ «կատպանռնագույնների» շարքերը։ Երկու խաղացողներն էլ դեմ չեն այս փոխանակմանը, քանի որ կորցրել իրենց տեղը մեկնարկային կազմում։ Սակայն, այս փոխանակման հարցում շատ […]
Ավելին
«Ատալանտայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը «Սամպդորիայից» 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել 28-ամյա կենտրոնական հարձակվող Դուվան Սապտայի ամբողջական տրանսֆերը։ Կոլումբացի խաղացողը 2018 թվականի հունսից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» վարձակալության համար վճարել էր ևս 14 մլն եվրո։ Նշենք, որ կողմերի միջև պայմանագիրը նապատեսված է մինչև 2023 թվականը։ […]
Ավելին
1 426 427 428 429 430 470

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023