ՊՍԺ-ն, հնարավոր է, համալրվի «Լացիոյի» երկու ֆուտբոլիստներով։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «արծիվների» եզրային պաշտպան Ադամ Մարուշիչին, ում դիտարկում են որպես Թոմա Մեյեի փոխարինող, ով ամռանը հեռանալու է ակումբից։ Չերնոգորիացի պաշտպանը գնահատվում է 15 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի մյուս տրանսֆերային նպատակը հռոմեական ակումբի սերբ կիսապաշտպան Սերգեյ […]
Ավելին
Հայտնի է դարձել այն գումարի չափը, որը Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին և Նեյմարը կորոնավիրուսի համաճարակի օրերին վաստակել են Instagram-ի միջոցով։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մարտի 12-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլային գերաստղերից յուրաքանչուրը Instagram-ի միջոցով աշխատել է ավելի քան 1 մլն եվրո։ Նրանցից յուրաքանչյուրն այդ երկու ամիսների ընթացքում իրենց օգտահաշվում հրապարակել են 4 գովազդային […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին հարցազրույցներից մեկի ժամանակ խնդրել են ընտրություն կատարել Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև, սակայն նա նախընտրել է իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկուն։ «Հնարավոր է՝ կարիերայի սկզբում ես կցանկանայի հանդես գալ Լեո Մեսսիի հետ, քանի որ կարիերայիս առաջին 6-7 տարում հանդես եմ եկել հարձակման սուր կրակածայրում։ Ես գնդակը ստանում էի տուգանային հրապարակում՝ փորձելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի հերթական մարզմանը ժամանել է չորս ժամ շուտ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի գոլահարը մարզմանը շուտ է ժամանել, որպեսզի ինքնուրույն մարզվի, ինչից հետո նրան միացել են Ռոնալդուի խաղընկերներն ու ակումբի մարզչական շտաբը։ Ըստ վերջին մարզումային թեստերի՝ Ռոնալդուն գտնվում է հիանալի մարզավիճակում։ Նշվում է, որ այժմ պորտուգալացին նույնսիկ ավելի լավ […]
Ավելին
Մինչև 1990-ականները բազմաթիվ ֆուտբոլիստներ դեռևս չգիտեին էլ, որ գոյություն ունի ֆուտբոլային գործակալ հասկացողությունը և իրենց տեղափոխությունները այլ ակումբներ իրականացնում էին հենց իրենք կամ էլ նրանց հարազատները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտոլիստները սկսեցին նկատել, որ նրանք, ովքեր օգտվում են գործակալների ծառայություններից, ավելի հաջողված պայմանագրեր են կնքում՝ տեղափոխվելով եվրոպական թոփ ակումբներ։ Մեր օրերում անհնար է հանդիպել որևէ […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է առաջնությունների վերսկսումից հետո թույլատրվելիք հինգ փոփոխությունների մասին․ «Տղաները ֆուտբոլի սով են զգում և ցանկանում են խաղալ։ Նրանց տեխնիկան արագ կվերականգնվի։ Ֆուտբոլը նման է հեծանիվ քշելուն, պետք չէ հետ վարժվել։ Մարզումներին մենք շատ ոգևորված ենք, մենք դարձել ենք ավելի ուժեղ և պատրաստ ենք նույնիսկ վաղը դուրս գալ խաղադաշտ։ Չնայած […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է SportMediaset-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանին հետևում է «Միլանը», որն արդեն մեկ անգամ փորձել է գնել խաղացողի տրանսֆերը, սակայն չի ստացվել։ Խաղացողի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, այդ պատճառով միլանյան ակումբը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարիս Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, փարիզյան ակումբը ձեռք է բերել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը, ով վարձավճարով էր հանդես գալիս ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 50 մլն եվրո․ ևս 8 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան կկազմի […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերնին պատմել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» դեմ պատասխան հանդիպման օրն արդեն վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն չի իմացել դրա մասին․ «Կարծում եմ, որ ես վարակվել էի նախքան «Վալենսիայի» դեմ պատասխան խաղը։ Հանդիպման օրը ես ինձ ավելի վատ էի զգում։ Եթե նայեք այդ խաղի լուսանկարները, ապա կտեսնեք, որ ես […]
Ավելին
Ամերիկյան աշխարհահռչակ Forbes պարբերականը ներկայացրել է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ընթացքում վաստակել է 105 մլն դոլար, որից 60 մլնը աշխատավարձ և պարգևավճար է, իսկ մյուս 45-ը՝ գովազդային պայմանագրերից է ստացվել։ Պորտուգալացի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023