Ինտերն առաջնությունը մեկնարկեց գեղեցիկ comeback-ով 🎥

Ինտերն առաջնությունը մեկնարկեց գեղեցիկ comeback-ով 🎥

27/09/2020 - 00:58

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնության հիմնական հավակնորդներից «Ինտերը», որն առաջին տուրի իր խաղը բաց էր թողել։

Միլանյան ակումբը սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ, որը լուրջ խնդիրներ ստեղծեց Անտոնիո Կոնտեի թիմի համար։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակով․ նախ 3-րդ րոպեին Քրիստաիան Կումեն առաջ մղեց «մանուշակներին», ապա նախքան ընդմիջման գնալը՝ 45+2-րդ րոպեին, Լաուտարո Մարտինեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

52-րդ րոպեին արդեն «Ինտերի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան․ ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Չեկերինին, սակայն «ներաձուրիների» ուրախությունը երկար չտվեց, քանի որ ընդամենը 5 րոպե անց Գաետանո Կաստրովիլին հաշիվը դարձրեց 2։2, իսկ 63-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան կրկին առաջ մղեց Ջուզեպե Յակինի թիմին։

Բաց թողած երրորդ գոլից հետո Անտոնիո Կոնտեն մի շարք փոփոխություններ կատարեց, որոնք էլ ակտիվացրին իր թիմի խաղը, ինչն էլ հետագայում բեկումնային և ճակատագրական եղավ, քանի որ 87 և 89-րդ րոպենեներին Ռոմելու Լուկակուն ու Դանիլո Դ’Ամբրոզիոն երկու անգամ գրավեցին «Ֆիորենտինայի» դարպասը՝ գեղեցիկ comeback ամրագրելով։

Այսպիսով, «Ինտերն» առաջնությունը մեկնարկեց հաղթանակով և առաջին երեք միավորը վաստակեց։ «Ֆիորենտինան» նույնպես ունի 3 միավոր, սակայն անցկացրել է 2 հանդիպում։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023