Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սասուոլոյի» նկատմամբ։ Հանդիպման 57-րդ րոպեին «ներաձուրիների» կազմում փոխարինման դուրս եկավ Էդին Ջեկով, ով 58-րդ րոպեին առաջին իսկ կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Բոսնիացի հարձակվողն «Ինտեր» տեղափոխվելուց հետո Ա սերիայի շրջանակում անցկացրած առաջին 7 խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է Opta Paolo-ն, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընակվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսը բավական անհաջող էր ընթանում «Ինտերի» համար. «ներաձուրիները» չիրացրին մի քանի գոլային պահեր, իսկ 22-րդ րոպեին «Սասուոլոն» բացեց խաղի հաշիվը։ «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ժերեմի Բոգայի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում կայացավ հերթական թուրինյան դերբին, որի շրջանակում «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում առավելությունը «Տորինոյի» ֆուտբոլիստների կսղմն էր, սակայն «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին որոշ դրվագներում փրկեց իր թիմին։ Ամեն դեպքում առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։ Երկրորդ խաղակեսում «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշ վերադասավորումներ կատարեց, ինչի […]
Ավելին
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին. «Նա հիանալի հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:0)։ Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահն է։ Չնայած ՊՍԺ-ն ևս մեկ թոփ դարպասապահ ունի, չեմ կարծում, որ Ջանլուիջին երկար կմնա պահեստայինների նստարանին»,- «սկուադրա աձուրայի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված ֆուտբոլի պատմության ամենաշոկային հանդիպմանը։ Առանձնացրել ենք 2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի Ուրուգվայ – Գանա հանդիպումը։ Սալի Մունտարիի և Դիեգո Ֆոռլանի խփած գոլերից հետո կողմերն այդպես էլ 120 րոպեների ընթացքում չկարողացան պարզել հաղթողին, սակայն այդ հանդիպման ամենադրամատիկ իրադարձությունը տեղի ունեցավ հենց խաղավարտին։ Գանայի հավաքականը 120-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Նապոլին» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Հանդիպման մեկնարկից անցել էր ընդամենը 13 վայրկյան, երբ Էլիֆ Էլմասը բավական անսպասելի առաջ մղեց «Նապոլիին»։ Խփած գոլից հետո էլ Լուչիանո Սպալետիի թիմն ավելի լավ տեսք ուներ, և 20-րդ րոպեին Մատեո Պոլիտանոն նույնիսկ կարող էր կրկնապատկել նեապոլիտանցիների առավելությունը, սակայն «Սպարտակի» դարպասապահ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ռոման» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ուկրաինական «Զարիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «գայլերն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ հաղթեն խոշոր` 3:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան Էլ-Շարավին, Քրիս Սմոլինգն ու Թեմի Աբրահամը։ Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում. ԲԿՄԱ Սոֆիա […]
Ավելին
Սեպտեմբերի 28-29-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ Ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանի իսկական բացահայտումն ու անակնկալը Մոլդովան ներկայացնող «Շերիֆն» է, որը 2-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Յուրի Վերնիդուբի թիմը մրցաշարի առաջին տուրում էլ 2:0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը, կայացած երկու տուրերից հետո, վաստակել է 6 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, «Չելսիի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (64%), սակայն, կարելի է ասել, դաշտում հավասար պայքար էր ընթանում։ Դեռ ավելին` առաջին կեսի միակ իրական գոլային պահն ստեղծեցին «բյանկոներիները», սակայն Ֆեդերիկո Կիեզան 20-րդ րոպեին վրիպեց նպաստավոր դիրքից։ Ամեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն և մեծ ճնշում էր գործադրում «Յանգ Բոյսի» դարպասապահ Դավիդ ֆոն Բալմոսի պաշտպանած դարպասի դիմաց։ Չնայած մեծ առավելությանը` Ջանպիերո Գասպերինիի սաները մրցակցի դարպասն ուղարկեցին ընդամենը մեկ գնդակ։ «Ատալանտայի» հաղթական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023