«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, պորտուգալացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» բանակցություններ են սկսել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Նշվում է, որ «ռոսոներիները» Լեաուի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70 մլն եվրո, սակայն մանկունյական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Չիրո Իմոբիլեն, ով 90+3-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու փրկեց իր թիմին պարտությունից։ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը խփեց իր 25-րդ գոլն ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, հնարավոր է, շուտով հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «ներաձուրիները» պատրաստ են 24-ամյա հարձակվողին վաճառել «Բարսելոնային», որը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` հավանական է, որ կողմերը փոխանակում կիրականացնեն։ «Բարսելոնան» պատրաստ է այդ գործարքում ներառել Մեմֆիս Դեպային կամ Միրալեմ Պյանիչին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» […]
Ավելին
Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։ Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։ Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ «ռոսոներիների» վերահսկողության ներքո, ովքեր էլ հաղթեցին 2:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ժունիոր Մեսիասը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 71 միավոր, շրջանցեց «Ինտերին» ու վերադարձավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։ «Ինտերը», որն […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 33-րդ տուրը, որի առաջին խաղում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Միլանյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում էլ Սիմոնե Ինձզագիի թիմը 3:1 հաշվով հաղթեց մրցակցին։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարսելո Բրոզովիչը, Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Սանչեսը։ Տանտերերի միակ գոլն էլ խփեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց նորվեգական «Բուդե Գլիմտին»` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Թեմի Աբրահամը, ով 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 44 խաղում դարձել է արդեն 24 գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, մինչև […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բուդե Գլիմտի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղում Ժոզե Մոուրինիոյի դիմը հիանալի տեսք ուներ ու վերջապես կարողացան հաղթել «Բուդե Գլիմտին»` ջախջախելով 4:0 հաշվով։ «Գայլերի» կազմից Նիկոլո Ձանիոլոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թեմի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Բուդե Գլիմտի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո հռոմեական ակումբը հաղթում է խոշոր` 3:0 հաշվով։ «Գայլերի» կազմից դուբլի հեղինակ է դարձել Նիկոլո Ձանիոլոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Թեմի Աբրահամը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «ցլերն» ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերն ու հաղթեցին 2:0 հաշվով։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 43 խաղում դարձել է արդեն 30 գոլի և […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023